Հայաստանի պետական պարտքը մեկ ամսում 60.792 մլն դոլարով աճել է

31/08/2017 18:24

Հայաստանի պետական պարտքը մեկ ամսում  60.792 մլն դոլարով աճել է

Հայաստանի պետական պարտքը հուլիսի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 201.626 մլն ԱՄՆ դոլար՝ տարեսկզբի 5 մլրդ 942.095 մլն դոլարի փոխարեն:

Ինչպես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, հունիսի համեմատ հուլիսին պետական պարտքն աճել է 60.792 մլն, իսկ արտաքին պարտքը՝ 42.765 մլն դոլարով:

Այդ թվում՝ արտաքին պարտքը հուլիսի վերջի դրությամբ կազմել է 4 մլրդ 985.018 մլն դոլար: Տարեկսզբին արտաքին պարտքը կազմել էր 4 մլրդ 805.587 մլն դոլար:

Դրամային արտահայտությամբ Հայաստանի պետական պարտքը հուլիսի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 968 մլրդ 408.4 մլն դրամ, որից 2 տրիլիոն 386 մլրդ 079.1 մլն դրամը արտաքին պարտքն է:

Related

facebook