Հսկաների հետքերը Հայաստանում

Հսկաների հետքերը Հայաստանում

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Տոնում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը

28/05/2018 10:00

Տոնում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը: Ուղիղ 100 տարի առաջ այսօրը հաղթական ելք ունեցան Սարդարարպատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերը, որոնք էլ կանխորոեշեցին հայ ազգի հետագա ընթացքը: Մայիսյան հերոսամարտերը հող դարձան Հայոց պետականության վերականգնման գործում: 

Սարդարապատում տեղի ունեցան Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները: Տեղի ունեցավ նաև զինվորական շքերթ:

Նշենք, որ Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և ունեցավ ընդամենը երկու տարվա կյանք՝մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ 

1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան սեյմի փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական Հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):

Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին։

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`