Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու պայմանագիրը ապրիլի 29-ին չի ստորագրի. Վ. Ավանեսյան

19/04/2014 13:19

Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու պայմանագիրը ապրիլի 29-ին չի ստորագրի. Վ. Ավանեսյան

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը չի նախատեսվում ապրիլի 29-ին,  հայտարարել է ՀՀ էկոնոﬕկայի նախարարի պաշտանակատար Վահրամ Ավանեսյանը՝ նշելով, որ վրիպակ է եղել:

Ապրիլի 25-ին նախատեսվում է Մաքսային ﬕությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը` ամփոփելու ճանապարհային քարտեզով կատարված աշխատանքները: 

«Աշխատանքային խումբը իր դիրքորոշումը ապրիլի 29-ին կներկայացնի Մաքսային միության բարձրագույն խորհրդի նիստին՝ նախագահների մասնակցությամբ: Այդ նիստի ժամանակ նախատեսվում է որոշում կայացնել Հայաստանի անդամակցության շուրջ, որը կարող է լինել ինչպես ժամկետների, այնպես էլ պայմանագրի նախապատրաստման հետ կապված»,- ասաց Վ.Ավանեսյանը:

Իսկ մայիսի վերջին, նախարարի խոսքով, նախատեսվում է ստորագրել երեք երկրների ﬕջև` Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Եվրասիական տնտեսական ﬕության վերաբերյալ պայմանագիրը:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`