Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Հայաստանը ԵՏՄ-ի հանդեպ իր ֆինանսական պարտավորությունները կիրականացնի 2016-ից, իսկ ԵՏՄ բյուջեին կմուծի տարեկան մոտ 2մլն դոլար

24/11/2014 16:16

Հայաստանը ԵՏՄ-ի հանդեպ իր ֆինանսական պարտավորությունները կիրականացնի 2016-ից, իսկ ԵՏՄ բյուջեին կմուծի տարեկան մոտ 2մլն դոլար

ԵՏՄ համաձայնագրի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանը ֆինանսական պարտավորություններ ունի, որոնք կսկսի իրականացնել 2016 թվականից:

Կարայանի խոսքով՝ 2016 թվականից ՀՀ-ն պետական բյուջեից պետք է մասնահանումներ կատարի և 2016 թվականի հունվարի մեկից անդամավճար վճարի՝ ԵՏՄ հաստատված բյուջեի 1.13 մասը: Կարայանը նաև նշեց, որ համաձայնագրով ամրագրված է՝ երրորդ երկրներից ներմուծված ապրանքների մաքսատուրքերից ՀՀ մասնաբաժինը ԵՏՄ շրջանակներում կազմելու է 1.13 տոկոս: Երբ համաձայնագիրը կմտնի ուժի մեջ, դրան հաջորդող ամսվա մեկից այդ մաքսատուրքերն արդեն կհաշվարկեն ՀՀ պետբյուջեում:

Ֆինանսների փոխնախարարը նաև խոսեց ԵՏՄ շրջանակներում Հայաստանին մաքստուրքերից բաժին ընկնող գումարի մասին, ըստ այդմ՝ տարեկան 250 մլն դոլարի կարգի գումար է կազմելու այդ: 

Պարզվում է՝ այդ 250 մլն դոլարը կայուն թիվ չէ, և կախված այն բանից, թե ինչ քանակի ներմուծումներ կլինեն երրորդ երկրներից ԵՏՄ տարածքում, ըստ այդմ էլ գումարի չափը կորոշվի:

Կարայանի խոսքով՝ ԵՏՄ-ն պահպանելու համար անդամ պետությունների կողմից կկազմվի բյուջե, որի  շրջանակներում Հայաստանը տարեկան մոտ 1.5-2 մլն դոլար կվճարի:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`