Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Համաշխարհային բանկը Հայաստանին փոխառությամբ 50 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի

03/07/2014 18:47

 Համաշխարհային բանկը  Հայաստանին փոխառությամբ 50 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 հուլիսի, 2014թ. – Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 50 միլիոն ԱՄՆ դոլար փոխառության տրամադրումը Հայաստանին՝ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ներքո:  Այս ծրագրի նպատակն է ամրապնդել կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման և բիզնեսի ընդլայնման համար որակի ծառայությունների բարելավման հարցերում: 

Հայաստանն ունի համեմատաբար փոքր արտահանման բազա, որի կազմում գերիշխում են  սակավաթիվ ոչ մեծարժեք ապրանքներ, իսկ արտահանման ոլորտները չեն վերաճում առաջատար ոլորտների: Երկիրը նաև մասնավոր ներդրումներին, մասնավորապես՝ ուղղակի օտարերկրյա ներդրումներին զարկ տալու խնդիր ունի: Անփոփոխ մնալու պարագայում երկրի արտահանման ներկայիս զամբյուղը որևէ կերպ չի նպաստի գլոբալ մրցակցության պայմաններում երկրի խոցելիությունների մեղմմանը և կհանգեցնի աճի հետագծի իջեցմանը: Բացի այդ, որակի ազգային ենթակառուցվածքը Հայաստանում թույլ կողմեր շատ ունի, որոնք խոչընդոտում են տեխնոլոգիական վերազինման հարցում և բացասաբար են անդրադառնում երկրի արտահանումների մրցունակության վրա: 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`