Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Համաշխարհային բանկը Հայաստանին կտա 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկ

25/03/2014 13:22

Համաշխարհային բանկը Հայաստանին կտա 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկ

Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման II-րդ ծրագրի համար (ՍՊԱԾ) այսօր հաստատեց 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկը:

Ծրագիրն օժանդակելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը սոցիալական ապահովության ծառայությունների տրամադրման բարելավմանը և սոցիալական պաշտպանության նպաստներ ու ծառայություններ մատուցող կառույցների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթների հզորացմանը:
Նոր ծրագրի ներքո մոդելը կիրականացվի ևս 37 Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում: Նախատեսված գործողությունները, այդ թվում  շինարարական աշխատանքները, գրասենյակների կահավորումը, դրանք ՏՀՏ սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ համալրումը, վերապատրաստումները, աշխատատեղերում կատարվող ուղղորդումը, ինչպես նաև հանրության հետ ակտիվ կապերի պահպանումը, կապահովեն նոր կենտրոնների աշխատանքային արդյունավետությունը, շահառուների կարիքներին հարմարեցված բարձրակարգ ծառայությունների տրամադրումը:
«Համալիր սոցիալական ծառայությունների մոդելի և անհատական գործերի կառավարման նոր գործելակերպի որդեգրման շնորհիվ Հայաստանը արմատապես բարելավել է սոցիալական պաշտպանության ծառայությունների գործառույթը», ասում է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափին: «Ծրագրի առաջնային շահառուները կլինեն սոցիալապես անբարենպաստ վիճակում հայտնված երեխաները, կանայք և տղամարդիկ, նաև տարեց մարդիկ, ովքեր առնչվում են խրթին կենցաղային խնդիրների հետ և որպես կանոն մեկուսացված են աշխատաշուկայից»:
Ծրագրի շահառուների թվում են նաև գրանցված գործազուրկները և գործատուները, ընդ որում ծրագրով նախատեսված է զբաղվածության գծով միջնորդության խթանում և գործատու/աշխատող կապի բարելավում, որը թույլ կտա բարձրացնել աշխատաշուկայի արդյունավետությունն ու կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:
ՀՀ կառավարության զբաղվածության ռազմավարության իրականացումը ծրագրում կարտացոլվի տարբեր միջոցառումներով, մասնավորապես զբաղվածության պետական գործակալության կարողությունների զարգացումն ապահովող վերապատրաստումների և արդիականացված ՏՀՏ ենթակառուցվածքների, նպատակային ոլորտներում մասնագիտական կողմնորոշման բարելավումն ապահովող հեռակա ուսուցման ծրագրրերի միջոցով: Ակնկալվում է, որ մասնագիտական կողմնորոշման ծրագրում հավասարապես կներառվեն 1400 տղամարդ և կին շահառուներ, իսկ Կրթություն և հմտություններ չունեցող երիտասարդների ուսուցման ծրագրում կընդգրկվեն շուրջ 700 երիտասարդներ:
Ծրագրի ներքո կֆինանսավորվի մոտ 70 ծրագրերի սոցիալական նպաստների և ծառայությունների մշտադիտարկման և գնահատման ինտեգրացված համակարգը: Վերջինիս շնորհիվ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կընձեռնվի ուղղակիորեն կառավարել շահառուների հետ հետադարձ կապը՝ կենտրոնանալով ծառայությունների որակին վերաբերող տեղեկությունների հավաքագրման վրա: Այս մասին տեղեկացնում են Երեւանում ՀԲ գրասենյակից:
Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման II-րդ ծրագրի համար այսօր հաստատեց 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկը:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`