Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 160 հաստատված դեպք կա

21/03/2020 18:58

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 160 հաստատված դեպք կա

Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու 160 հաստատված դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ, ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ»,– գրել է նա:


Ավելի ուշ Ալինա Նիկողոսյանը գրել է, որ 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: «Գործընթացը կրում է շարունակական բնույթ»,– գրել է նա:

Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 24 դեպք է գրանցվել:Ընդհանուր՝ հաստատված դեպքերի թիվ 160 է։ Մարտի 19-ի դրությամբ Հայաստանում կար կորոնավիրուսի վարակի հաստատված 136 դեպք։

Վարակակիրներից 11-ի մոտ թոքաբորբ կա, հիվանդներից 3-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հաստատված դեպքերի աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ վայրը չէ, որտեղ քաղաքացիները գտնվում են կամ բուժում են ստանում․ կա շուրջ 5 բուժհաստատություն, ևս երկու մարզային բուժհաստատությունում կան հատուկենտ պացիենտներ։

Related

facebook

Armenology

Most read

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`