«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Տուսկ

10/07/2019 22:17

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Տուսկ

Այսօր ՀՀ վարչապետի հետ քննարկեցինք ԼՂ հակամարտության հարցը։ Եվրամիությունը քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով և պատրաստակամ է ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, մարդասիրական խնդիրների վրա շեշտադրումներ անել, Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

«Կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահների մտահոգությունը՝ կապված շփման գծի երկայնքով վերջին զոհերի և էսկալացիոն հայտարարություննեի հետ։ Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն՝ վերականգնելու այն միջավայրը, որը նպաստավոր կլինի խաղաղաությանը և իրական բանակցությունների համար։

Հակամարտությունը ռազմական լուծում չունի, և այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին։ Եվրամիությունը շարունակում է լիարժեք օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ արդար ու տևական հանգուցալուծում գտնել՝ ելնելով Հելսինկիի ավարտական ակտի հիմնական սկզբունքներից»,- իր խոսքն ամփոփեց Դոնալդ Տուսկը՝ հավելելով, որ ԵՄ-ն սատարում է խաղաղության կառուցման գործողություններին

 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`