Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի Ղարաբաղին վերաբերող հայտարարության հետքերով

17/01/2019 20:42

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի Ղարաբաղին վերաբերող հայտարարության հետքերով

Երեկ մամուլում լուր տարածվեց, որ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամադ Բաղերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի հող է, և իրենք պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ 

Լուրը հայտնվել էր նաև իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալության ռուսական բաժնում։ 

Ժամեր անց լուրը հերքվեց, առ այն, որ Ադրբեջանի նախագահի կայքում չկար նման տեղելատվություն։ Սակայն իրանական պետական կայքում լուրի հայտնվելը արտառոց էր։ 

Հարցի շուրջ իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծիք հայտնեց , որ լուրը կարող էր կամ անփությության կամ ադրբեջանական քարոչամեքենայի լավ աշխատանքի արդյունքում հայտնվել իրանական ԻՌՆԱ-ի էջերում։ Իրանագետը շեշտեց, որ Իրանի պարսկալեզու որևէ կայքերում որևէ տեղ գրված չէ, որ Իրանում Ղարաբաղը ադրբեջանական հող են համարում: Ըստ նրա, պետք է մեր պատկան մարմինները պարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ 

Այսօր արդեն ԻՌՆԱ-ի ռուսական բաժնից հանեցին նյութը: Դրան հաջորդեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհհանիսյանը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում է.

«Ս.թ. հունվարի 17-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝  ԼՂ հիմնահարցի շուրջ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությանը:

ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է բազմիցն արտահայտած Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ընդգծել է, որ այն որևէ փոփոխությունների չի ենթարկվել և մամուլում ներկայացվող տեղեկատվությունն ու դրա զանազան մեկնաբանություններն աղավաղում են այն: Շեշտելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում բարձրաստիճան փոխայցելությունների և դրանց ընթացքում տարբեր հարցերի շուրջ պաշտոնական դիրքորոշումներ արտահայտելու բազմաթիվ  առիթներ կլինեն: Այս առումով Լևոն Այվազյանն ու Մահդի Վեջդանին կարևորել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացումն՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման»:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`