«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Ինչպե՞ս կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը, իր երեխան է ծնվել և հուղարկավորված են իր նախնիները

11/04/2019 18:47

Ինչպե՞ս կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը, իր երեխան է ծնվել և հուղարկավորված են իր նախնիները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակների հետ հարցուպատասխանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակ Ուլվիյե Աղաևան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ ե՞րբ է ՀՀ-ն իր՝ ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորությունն իրականություն դարձնելու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մեր այդ պարտավորությունը վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում խաղաղության օրակարգը, բանաձևը կյանքի կոչելու առաջարկներ ներկայացնելը մեր Ադրբեջանի գործընկերներին մեր ամենակարևոր անելիքներից մեկն է: Ուրախ եմ, որ մենք կարողացել ենք Իլհամ Ալիևի հետ կառուցողական խոսակցություն ծավալել: Դեռևս ընդհանուր պատկերացումներ չունենք ԼՂ հարցի կարգավորման, նրբությունների, մեխանիզմների մասին, բայց արդեն իսկ բավականին լավ է այն, որ կարողացել ենք կառուցողական մթնոլորտ ստեղծել: Շատ դժվար է հասկանալ, թե մենք ինչպես ենք փորձելու կարգավորել հակամարտությունը առանց կոնֆլիկտի հիմնական և առաջնային կողմին լսելու»:

Թուրք պատվիրակ Կամիլ Այդինը հայտարարեց՝ Ձեր ընտրությամբ հույսեր արթնացան ԼՂ հակամարտության կարգավորման առումով, սակայն Ձեր վերջին հայտարարությունները բանակցային ձևաչափի փոփոխության հետ կապված կարող են որոշակի խնդիրեր առաջացնել, բայց հույս ենք հայտնում, որ ձեր երկիրը կարող եք խաղաղության տանել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մենք բանակցային ձևաչափի փոփոխություն ոչ ակնկալում ենք, ոչ էլ պահանջում, ոչ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին և տրամադրություններին: Այն ձևաչափը, որի շրջանակում տեղի է ունենում ԼՂ հարցի կարգավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Այսօր ԼՂ-ում ապրում են մարդիկ, որոնք ծնվել, ապրել են Ղարաբաղում, նրանց պապերի պապերն են ապրել Ղարաբաղում: Ինչպե՞ս կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը, իր երեխան է ծնվել և հուղարկավորված են իր նախնիները: Ամեն իրավիճակի պետք է նայել իր էության մեջ: Եթե ուզում ենք ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել, ապա Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, պետք է բանակցությունների նստել հակամարտության բոլոր կողմերով: Մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է, ինչպես հարիր է ԵԽ անդամ պետություններին»:

 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`