Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Իմ հաճախակի այցելություններն ընկալվել են որպես հակավրացական գործունեություն

07/06/2019 22:26

Իմ հաճախակի այցելություններն ընկալվել են որպես հակավրացական գործունեություն

Ես չգիտեմ՝ «սև ցուցակում» հայտնվե՞լ եմ, թե չէ, որովհետև ինձ որևէ մեկը չի ասել, որ իմ մուտքը ցանկալի չէ Վրաստան։ 40 տարի ես մտնում ու դուրս եմ գալիս այդ երկիր։ Araratnews.am-ին այսպես արձագանքեց ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը երեկ Վրաստանի սահմանին տեղի ունեցած միջադեպին։

Հարցին՝ արդյոք Վրաստանում ՀՀ դեսպանությունը չի՞ պարզել նրա՝ այդ երկիր մտնելու արգելքի պատճառները, Մելքոնյանը նշեց, որ դեսպանատան միջնորդությամբ է միայն հնարավոր եղել, որ տրանզիտի իրավունքով կարողացավ գալ Հայաստան․ «Այլապես ինձ մնում էր վերադառնալ Անկարա, կամ Ստամբուլ-Երևան թռիչքով հասնել, որն ամեն օր չի լինում»։

Ակադեմիկոսն ասաց, որ իր տեղեկություններով՝ ՀՀ ԱԳՆ-ն փորձում է պարզել՝ ինչից է խնդիրն առաջացել, բայց անձամբ չգիտի ում դիմել․ «Թեպետ ինքս ջավախքցի եմ, բայց որևէ համապատասխան մարմնի չեմ կարող դիմել, լավագույն դեպքում կարող եմ դիմել Հայաստանում Վրաստանի Հանրապետության դեսպանատուն, որը միշտ ինձ հարգանքով է վերաբերվել»։

Մելքոնյանը նշեց, որ տարիներ շարունակ մասնակցել է Վրաստանի Հանրապետության տոնի միջոցառումներին․ «Վերջերս հայ-վրացական գիտական կապերը շատ սերտ էին դարձել, պատմության ինստիտուտի կոլեգաների մակարդակով համագործակցության պայմանագրի տեքստն արդեն պատրաստ է։ Անցյալ տարի սեպտեմբերին հայ-վրացական գիտաժողով կազմակերպեցինք, որը նվիրված էր երկու երկրների հանրապետությունների հռչակման 100-ամյակին»։

Ակադեմիկոսի խոսքով՝ վերջին շրջանում եղբոր ծանր հիվանդության պատճառով ամեն շաբաթ և կիրակի գնացել է Վրաստան․ «Բայց որևէ մեկն ինձ որևէ անգամ արգելք չի հանդիսացել, հայ-վրացական սահմանագլխին նման բան չի եղել։ Ինձ համար տարօրինակ է։ Ըստ երևույթին, ինչ-որ եզրակացություններ են արել, որ ես հաճախակի եմ այցելում, հուսանք, որ թյուրիմացության արդյունք է, որ իմ այս այցելություններն ընկալվել են որպես հակավրացական գործունեություն, որն իհարկե խելամտությունից այնքան հեռու է։ Հակառակը՝ ես միշտ խոսել եմ հայ-վրացական բարեկամության մասին։ Եթե Աստված մի արասցե, պարզվի, որ ես պերսոնա նոն գրատա եմ Վրաստանում, դա կլինի ուղղակի խայտառակություն»։

Մելքոնյանն անգամ սահմանի վրա հեգնել է՝ ասելով․ «Շնորհակալություն եմ հայտնում ձեզ բարեկամ մարդու նկատմամբ նման վերաբերմունքի և առավել ևս Ախալքալաքի պատվավոր քաղաքացու նկատմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ Ախալքալաքն ունի 3 պատվավոր քաղաքացի, որոնցից մեկն ինքն է։

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`