Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Ի՞նչ է կատարվում Ազգային Կինոկենտրոնում, ո՞ր ֆիլմերն են ստանում պետական դրամաշնորհները

26/02/2020 18:13

Ի՞նչ է կատարվում Ազգային Կինոկենտրոնում, ո՞ր ֆիլմերն են ստանում պետական դրամաշնորհները

Վերջերս Հայաստանի Ազգային կինոկենտրոնի շուրջ խոսակցություններն ավելի բուռն են դառնում: Կինոարտադրողներն արձանագրում են, որ ֆիլմարտադրողներին կինոկենտրոնի կողմից տրամադրվող դրամաշնորհների հատկացումները մերժվում են առանց հստակ բացատրությունների, շատ հաճախ սիրողական մակարդակի գնահատականներով, և որ ամենազավեշտալին է, միջազգային կինոֆորումներում և արդեն իսկ համարտադրողներ ունեցող նախագծերը մեր կինոկենտրոնի ժյուրիի անդամների կողմից 0-ների են արժանանում՝ հաճախ նախագծերի հետագա ճակատագրի վրա խաչ քաշելով: Արդյուքները հայտարարելուց հետո մասնակիցները հերթով հրապարակում են ժյուրիի կողմից նախանշված թերություններն ու գնահատականները: Այս նույն բախտին է արժանացել նաև ռեժիսոր Մերի Աղաջանյանի «Այծի Մոթին»՝ կարճամետրաժ դեբյուտային ֆիլմը: 

Ստորև ներկայացնում ենք նրա գրառումը.

«Այծի Մոթին»՝ կարճամետրաժ դեբյուտային ֆիլմ, որն ունի համաարտադրող, ինչը բացառիկ երևույթ է կարճամետրաժ ֆիլմերի համար, և որը գումարի ընդամենը մի մասն է ուզել Հայաստանի Ազգային Կինոկնետրոնից՝ չստացավ դրամաշնորհ...
Բայց ամենահետաքրքիրը հենց այն է, թե ինչո՞ւ չստացավ։ Արդեն երկրոդ կազմով Ժյուրիի անդամներից գրավոր շեշտում են, որ սա հետաքրքիր, յուրօրինակ պրոեկտ է ՝ու պրոեկտը մերժվում է...

Բոլոր փաստերին անդրադառնամ հերթով.
1. Մերժում են ուժեղ մի պրոեկտ, որը լինելով կարճամետրաժ ունի համաարտադրող Գերմանիայից, որը պատրաստվում էր դիմել Համբուրգի ֆոնդին պոստ-պրոդաքշնի համար, նշեմ, որ ֆիլմի մեջ այծի և հին քարանձավային անիմացիոն տեսարաններ կան և այդ կրեատիվ մասը ուզում ենք անել Գերմանիայի հետ, իսկ ձայնը և պատկերը Լիոնում այլ մի ֆրանսիական կոմպանիայի հետ
/հետաքրքիր է իսկ ունե՞ն արդյոք մյուս ընտրված պրոեկտները համաարտադրողներ թե ոչ/
Ըստ իս Հայաստանի ազգային Կինոկենտրոնը մեր բյուջեից գումարներ է ծախսում, որ դրսի կինոշուկաներում ներկայացնի միջազգային ճանաչելիության պոտեցիալ ունեցող պրոեկտներ, որ դրանք գտնեն համաարտադրողներ, բայց չէ՞ որ մենք արդեն ունենք դա, ինչո՞ւ է ուրեմն պրոեկտը մերժվում...
2. Չնայած ֆիլմը դեբյուտ է, բայց մենք ֆիլմի արտադրության ամբողջ գումարը չէինք վերցնելու կինոկենրոնից, այլ պատրաստվում էինք մի մասը ներդնել մեր ընկերությամբ և նաև գտնել մասնավոր ներդրողներ։ Այն, ինչ պետք էր մեզ կինոկենտրոնից՝ ընդամենը համաձայնագիր էր, որ կարողանայինք դիմել Համբուրգի ֆոնդին և գտել մնացած բյուջեն։ Փաստորեն մենք զրկվում ենք դրսից հայկական կինոյին տրվող գումարից...
3. Կինոկենտրոնը մերժում է ոչ միայն ֆիլմը, այլև ռեժիսորին, քանզի մեր այլ մի լիամետրաժ պրոեկտով՝ «Իրենի Աշխարհը» մրցանակ էինք ստացել Տրիեստեի փառատոնին կից ֆորումում և հետաքրքրված ֆոնդերի տնօրենները ուզում էին տեսնել իմ կարճամետրաժը, որը նրանց ներկայանում էի, որ դիմած է կինոկենտոն և սպասում ենք պատասխանի։ Այսինքն մերժելով իմ կարճամետրաժը խաչ է քաշվում իմ լիամետրաժ ֆիլմի ապագայի վրա, ինչը զարմանալի է, քանզի կինոկենտրոնը պետք է հետաքրքրված լինի հայկական կինոն զարգացնելու վրա և ոչ թե այն խանգարելու...

Հիմա ամենահետաքրքիրը՝ ինչպես է ժյուրիի անդամներից մեկը գնահատում իմ կարճամետրաժը, որը նորից եմ կրկնում հետաքրքրել է համաարտադրողի, որ շատ կրեատիվ ու միջազգային հետաքրքիր պրոյեկտներ անելու փորձ ունի՝ պրոյեկտը բոլոր կետերով գնահատվում է զերո, մենք ստանում ենք հինգ հատ փառահեղ զրո...

Հիմա նորից հարց՝ ինչո՞ւ ենք նման խտրական վերաբերմունքի արժանանում, դա ուղղակի կապրի՞զ է, թե բացատրություն ունի օրինական դաշտում։
Խնդրում եմ ներկայացնել, թե անցած մնացած կարճամետրաժները ունե՞ն արդյոք համաարտադրողների հետ համաձայնագրեր, թե ոչ, քանի՞ փիչերի ու ֆորումների են գնացել նրանց հեղինակները, և ո՞ր ֆոնդերին են դրսում պատրաստվում դիմել, ես բացատրություն եմ պահանջում թե կինոկենտրոնից և թե ժյուրիից այժմ ֆբ. հարթակից, վաղը դա կլինի լրիվ այլ մի հարթակում...
խնդրում եմ այն բացատրություններով չսուբլիմացնել, թե կինոն սուբեկտիվ երևույթ է, կարող է չեն հասկացել ձեր ստեղծագործական միտքը, կամ դուր չի եկել դրամատուրգիան և այլն և այլն... ի նկատի ունեցեք, որ բոլոր սուբյեկտիվ պատասխանները իրենց հիմքում նաև օբյեկտիվ պատճառներ են ենթադրում և պահանջում են լուրջ հիմնավորումներ, ոչ թե ժյուրիից մեկի այն իբր հիմնավորումը, թե մենք վստահություն չունենք, որ ֆինանսական մասը կռեալիզացվի... կամ թե էկլեկտիկ ֆիլմ է, հեղինակը հատուկ դրամատուրգիայում խառնել է երեք գծեր իրար և մենք նրան գնահատում ենք հինգ հատ զերո...

Հ. Գ. անծանոթների համար նշեմ, որ պրոեկտը գնահատվում է հինգ կետերով, ժյուրին բաղկացած էր երեք անդամից, և մենք պատրաստվում ենք հերթով անդրադառնալ նրանցից ամեն մեկի պատասխաններին՝ հրապարակելով դրանք»։

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`