Հսկաների հետքերը Հայաստանում

Հսկաների հետքերը Հայաստանում

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Թուրքիան Հայկական հարցին վերաբերող փաստաթղթերի մի մեծ հավաքածու 1931թ.-ին վաճառել է Բուլղարիային

18/01/2018 19:09

Թուրքիան Հայկական հարցին վերաբերող փաստաթղթերի մի մեծ հավաքածու 1931թ.-ին վաճառել է Բուլղարիային

Բուլղարիայի ազգային գրադարանում է գտնվում Օսմանյան արխիվների աշխարհի ամենահարուստ հավաքածուներից մեկը, այս մասին գրում է Կանադայի հայկական պարբերականներից «Հորիզոնըե՝ հղում անելով «ԹուրքՓրեսե արաբալեզու կայքէջին:

Աղբյուրը նշում է, որ հենց Բուլղարիայում է գտնվում մոտ 500.000 օսմանյան արխիվային միավոր և մոտ մեկ մլն փաստաթուղթ, որոնց թվում են Հայկական հարցին վերաբերող մի շարք կարևոր արձանագրություններ:

Բանն այն է, որ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո օսմանյան ուժերը Բուլղարիայից ետ քաշվեցին և այնտեղ թողեցին իրենց արխիվների մի մասը:

Բացի այդ՝ վերոնշյալ փաստաթղթերի մի մասը Բուլղարիայի կառավարությունը ձեռք է բերել 1931 թվականին իրականացված աճւորդի ժամանակ, երբ թուրքական իշխանությունները վերամշակման համար բավականին մեծ թվով թղթեր էր վաճառքի հանել:

Այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Իսմեթ Ինոնյուն այդպես էլ չբացահայտեց, որ վերամշակման նպատակով վաճառքի հանված այդ թղթերն իրականում օսմանյան փաստաթղթեր էին: Այս ամենը մաս էր կազմում մի շարք կարևոր արխիվային փաստաթղթերից ազատվելու ծրագրի, որը նպատակ ուներ ոչնչացնելու օսմանյան անցյալին վերաբերող մի շարք փաստեր:

Նշվում է, որ այդ ժամանակ Բուլղարիային վաճառվեց մոտ 50 տոննա օսմանյան փաստաթուղթ, որոնց մեկ կգ-ի գինը սահմանված էր 3 մանրադրամ:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`