Թուրքիան կառուցվել է հայերի ունեցվածքով. Ամերիկացի պրոֆեսոր

14/01/2019 23:07

Թուրքիան կառուցվել է հայերի ունեցվածքով. Ամերիկացի պրոֆեսոր

Ելույթ ունենալով  «Ընդդեմ ցեղասպանության» գլոբալ ֆորումի շրջանակներում  պրոֆեսոր Հենրի Թերիոն, ով ԱՄՆ-ի Ուորչեստրի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի անվանի դասախոս է, հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև արդար բանակցությւոններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե լինի արդարացի փոխհատուցում:

«Հողերը, փողերը, բանկային հաշիվները հայերից կողոպտվել են, մասսյական բռնագրավումը հասել է նույնիսկ կենցաղային իրերին, կահ-կարասուն»,- ասել է նա:

Փորձագետը նշել է, որ Թուրքիայի հանրապետության տնտեսությունը հիմնադրվել է հայկական ունեցվածքի հիման վրա, իսկ հազարավոր հայեր դարձել են անտուն ու ընչազուրկ:

«Թուրքերը օգուտ են քաղել ցեղասպանությունից, և այն անգամ իրենց օգնել է բարգավաճել»,- հավելել է Թերին՝ շեշտելով, որ տարբեր հաշվարկներով, եթե չլիներ ցեղասպանոթյունը, ապա հայերը կլինեին ավելի քան 20 մլն:

«Ավելի քան կարևոր է բարձրացնել արդարացի փոխհատուցման հարցը,- նշել է պրոֆեսորը,- փոխհատուցումը պետք է վերաբերվի հայկական բոլոր խմբերին, այլ ոչ թե մասնավոր անձանց, չնայած նրանք էլ կարող են պահանջներ ներկայացնել: Պետք է ուշադրությունը սևեռել հավաքական փոխատուցման վրա: Տարածքային պահանջները որպես կանոն, նուրբ հարց են: Բայց տարածքների վերադարձը չի կարելի դիտարկել որպես աբսուրդային ենթադրություն»:

Թերիոն նաև ընդգծել է. «Ներկայիս Թուրքիան պետք է փոխհատուցի 100 տարի առաջ կատարածի համար: Փոխհատուցում հնարավոր է, ցեղասպանությունը ծանր բեռ է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի համար, և նրանք բարոյական պատասխանատվություն են կրում: Եվ եթե Թուրքիայից պահանջվում է ինչ-որ զոհողություններ, ապա դա արդարացի է»:

SHOWED 5272

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`