Հսկաների հետքերը Հայաստանում

Հսկաների հետքերը Հայաստանում

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Թուրքիան գործարկել է Ռուսաստանը շրջանցող գազամուղը

12/06/2018 22:55

Թուրքիան գործարկել է Ռուսաստանը շրջանցող գազամուղը

 Թուրքիայում տեղի է ունեցել Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի հանդիսավոր բացումը ծրագրին անդամակցող երեք երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի նախագահների մասնակցությամբ: Խողովակաշարի շինարարությունը սկսվել էր դեռ երեք տարի առաջ: Այն այժմ պատրաստ է ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով հասցնել Թուրքիա, հետո Հարավային Եվրոպա` նվազեցնելով Եվրամիության էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

«Հուսով եմ, որ Թուրքիայի արևելքից մեկնարկող և դեպի արևմուտք գնացող այս խողովակաշարը գազի հետ միասին նաև խաղաղություն և կայունություն կբերի Եվրոպային», - շինարարության մեկնարկին՝ տարիներ առաջ հայտարարում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ պնդելով, թե այն կփոխի ողջ տարածաշրջանի ապագան:

Ակնկալվում է, որ 1850 կիլոմետր ձգվող այս գազատարով Թուրքիան ամեն տարի ադրբեջանական Շահ Դենիզից առնվազն 6 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա, Եվրամիությունը՝ 10 միլիարդ խորանարդ մետր, ընդ որում, չի բացառվում, որ այս ցուցանիշներն առաջիկայում ավելանան: «TANAP-ի թողունակությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր է, սակայն հավելյալ կայանների կառուցման դեպքում այն կարող է հասնել 31 միլիարդի, ընդ որում, պարտադիր չէ, որ հավելյալ ծավալները մատակարարվեն միայն ադրբեջանական հանքավայրերից», - շաբաթներ առաջ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, թե ծրագրին կարող են մասնակցել նաև Իրանն ու Իրաքը:

Այս փուլում TANAP- բաժնետոմսերի 58 տոկոսը տնօրինում է ադրբեջանական SOCAR ընկերությունը, 30 տոկոսը՝ թուրքական BOTAŞ-ը, 12 տոկոսը՝ բրիտանական BP ընկերությունը:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`