14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Թուրքիայում Սեբաստիայի հայերի կոտորածի ու աքսորի մասին պատմող գիրք է հրատարակվել

18/12/2017 21:14

Թուրքիայում Սեբաստիայի հայերի կոտորածի ու աքսորի մասին պատմող գիրք է հրատարակվել

Ստամբուլի «Արաս» հայկական հրատարակչությունը լույս է ընծայել Հայոց ցեղասպանության տարիներին Սեբաստիայի հայերի վերապրած կոտորածի ու աքսորի մասին պատմող նոր գիրք:

Մուրադ Աթաշի կողմից գրի առնված «Արմինե. (Չարաք լեռան աքսորը)» կոչվող վեպը, որը հիմնված է իրական դեպքերի վրա, պատմում է պատմական Սեբաստիայի գյուղերից մեկի հայ բնակչության՝ ցեղասպանության տարիներին ապրած զրկանքների ու այդ տարածքում հայերի և թուրքերի հարաբերությունների մասին: 

224 էջանոց թուրքերեն վեպի խմբագրմամբ է զբաղվել պոլսահայ մտավորական, «Ակօս» պարբերականի նախկին խմբագիր և «Արաս» հրատարակչության ղեկավար Ռոբեր Քոփթաշը:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`