«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Թուրքիայում Մեծամորի ատոմակայանի հնարավոր աղետից պաշտպանվելու վարժանքներ են անցկացնում

20/06/2019 13:15

Թուրքիայում Մեծամորի ատոմակայանի հնարավոր աղետից պաշտպանվելու վարժանքներ են անցկացնում

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) Իգդիր քաղաքում Մեծամորի ատոմակայանից 17կմ հեռավորության վրա կազմակերպել է դաշտային վարժանքներ: Այս մասին գրում է Hurriyet-ը:

Դրանց մասնակցել են Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման Իգդիրի, Աղրըի և Էրզրումի վարչությունները:

AFAD-ի քաղաքացիական պաշտպանության նախագահ Սադի Էրգինն ասել է, որ կիրառելու են Մեծամորի ատոմակայանի հետ կապված բացասական զարգացումների դեպքում իրականացվելիք գործողությունների ծրագիրը:

Ըստ Մեծամորի ատոմակայանի վթարի սցենարի` Հայաստանի ատոմային էներգիայի գործակալության հայտարարությունից հետո Իգդիրի և շրջակայքի գյուղերի բնակիչները տարհանվելու են ռադիացիոն շրջաններից և նրանց տրվելու է յոդային դեղահաբեր:

Վարժանքների ընթացքում օգտագործվել են շտապ օգնության մեքենաներ, որոնք քաղաքացիներին տեղափոխել են հիվանդանոց: Ցույց են տրվել, թե ինչպես պետք է  հատուկ հագուստներով դիմավորել քաղաքացիներին:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`