Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Թուրքիայում դժգոհ են Ասադի՝ Դեր Զորի եկեղեցու վերականգնմանն ուղղված հայտարարությունից

14/01/2019 15:07

Թուրքիայում դժգոհ են Ասադի՝ Դեր Զորի եկեղեցու վերականգնմանն ուղղված հայտարարությունից

Ազգայնական ուղղվածություն ունեցող թուրքական «Sözcü» թերթում Զեյնեփ Գյուրջանլըն անդրադարձել է Դեր Զորի հայկական եկեղեցին վերկանգնելու մասին Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի խոստմանը: Գրում է Ermenihaber.am-ը:

«Ասադը բացում է հայկական խաղաքարտը» վերնագրով հոդվածում հեղինակը խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու վերականգնման թեմայի շուրջ:

Թուրք վերլուծաբանն Ասադի հայտարարությունը Թուրքիայի դեմ ուղղված քայլ է համարում՝ գրելով, որ Սիրիայում 7 տարի տևած քաղաքացիական պատերազմում հաղթել է Ասադը, և Թուրքիայի հարևան Սիրիայում իշխանավարում է թշնամական վարչակազմը:

«Ի՞նչ եք կարծում Ասադի «վերանորոգման առաջնահերթությունների» ցուցակում ինչը պետք է լինի՝ էներգետիկ, քաղաքային ենթակառուցվածքնե՞րը, կառավարական շենքե՞րը, թե՞ քաղաքացիների տները և աշխատավայրերը: Սրանցից ոչ մեկը: Ասադի ցուցակում առաջին տեղում Թուրքիայի գլխացավանք 1915-ի դեպքերի խորհրդանիշն է գտնվում: Ասադը նախորդ շաբաթ հայկական պատվիրակությանն էր ընդունել և նրանց խոստացել պետական միջոցներով վերականգնել Դեր Զորում այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» հիշատակին կառուցված եկեղեցին, որն ավերվել էր ԻՊ-ի կողմից»:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`