14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Թուրքիայի վարչապետն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

11/05/2018 22:31

Թուրքիայի վարչապետն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ «Թուրքիան կքննարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մանրամասները, երբ Հայաստանը հրաժարվի Թուրքիայի հանդեպ թշնամական վերաբերմունքից»,- նշել է Յըլդըրըմը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։

Թուրքիայի վարչապետը հայտարարել է՝ «երբ Հայաստանը հրաժարվի Թուրքիայի հանդեպ թշնամական վերաբերմունքից եւ Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների վերաբերյալ սխալ դիրքորոշումից, այդ ժամանակ կքննարկեն մանրամասներն ու կպատասխանենք հայկական կողմին»։

«Եթե Հայաստանի կողմից նման քայլ կա, ապա մենք դա միայն մեր երկրի շահերի տեսանկյունից ենք քննարկելու»,-ասել է Թուրքիայի վարչապետը։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`