Թուրքիայի ԱԳՆ. Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով

20/12/2017 20:49

Թուրքիայի ԱԳՆ. Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրություններն ստորագրվել են որոշակի նախապայմաններով: Նրա խոսքով` գլխավոր պայմանն այն էր, որ «Հայաստանը հեռանա ԼՂ տարածքներից, որից հետո կկարգավորենք հարաբերությունները»:

Չավուշօղլուն նշել է՝ քանի դեռ Թուրքիայի պայմանը չի իրականացվել, արձանագրությունները չեն կարող կյանքի կոչվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների չեղյալ համարվելու մասին, նրան հաջորդեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նախագահը շեշտեց, որ 2018թ.-ի գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների՝ Թուրքիայի կողմից առաջ քաշվող անընդունելի նախապայմանների պատճառով:

Related

facebook