Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Թշնամու նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում կտրվի

25/03/2020 15:52

Թշնամու նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում կտրվի
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Նախագիծը, հավանության արժանանալու դեպքում, հնարավորություն կտա հիմանդրամի շահառուներ համարել նաև այն զինծառայողներին, որոնք կյանքին և առողջությանը հասցված վնասը ստացել են ոչ միայն առաջնագծում հատուկ գործողություն կատարելու կամ մարտական գործողությունների ժամանակ, այլ նաև, երբ այդ վնասը պատճառվել է այլ վայրում` կլինի զորամասում, թե թիկունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում»,- նշել էր Բալայանը:

Օրենքի փոփոխությամբ՝ հիմնադրամի շահառուների թիվը կավելանա 9-ով:

Related

facebook

Armenology

Most read

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`