Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Թշնամին Նախիջանից կրակոցներ է արձակել Ելփին գյուղի ուղղությամբ

17/07/2019 12:05

Թշնամին Նախիջանից կրակոցներ է արձակել Ելփին գյուղի ուղղությամբ

Վերջին օրերին հակառակորդը Նախիջանից կրակոցներ է արձակել Վայոց ձորի Ելփին համայնքի ուղղությամբ։

Ելփին համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանը նշեց, որ հակառակորդն արդեն մի քանի օր կրակում է գյուղի ուղղությամբ, և այս գիշեր ևս եղել են կրակոցներ․ «Կրակոցների հետևանքով վնասվել է գյուղացիներից մեկի տանիքը»։
 
Համայնքի ղեկավարի խոսքով, հուլիսի 11-ի կրակոցի հետևանքով ցորենի արտ է հրդեհվել։ Նա համոզմունք հայտնեց, որ հակառակորդի նպատակը հենց դա է՝ հրդեհել ցորենի արտերը։

«Ամենաաշատը կրակել են ամսի 13-ին, կրկին արտ է հրդեհվել, բայց  գյուղի երիտասարդների ջանքերով մարվել է հրդեհը։ Բայց այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան»,- նշեց նա։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս հաստատեց տեղեկությունը՝ նշելով․ «Գյուղի ուղղությամբ կրակոցներ եղել են` ոչ մեծ տրամաչափով և ոչ մեծ ինտենսիվությամբ: Փոխհրաձգություն է եղել, հայկական կողմը պատասխանել է: Փամփուշտներից մեկն ընկել է Ելփին գյուղի բնակիչներից մեկի կտուրին»։

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`