«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Էրզրումում գյուղացին դաշտից 5000-ամյա վաղեմության խեցեղեն և օջախներ է հայտնաբերել

01/06/2019 22:00

Էրզրումում գյուղացին դաշտից 5000-ամյա վաղեմության խեցեղեն և օջախներ է հայտնաբերել

Էրզրումում իր այգին մշակելիս թուրք գյուղացին հայտնաբերել է 5000-ամյա վաղեմության կավե խեցեղեն, օջախի պայտաձև կավե հենակներ, կշեռքներ, որոնք պատկանում են Կուր-Արաքսյան կամ Շենգավիթյան մշակույթին: Հաղորդում է Hurriyet-ը:

Գյուղացին վախեցել է գտածոները տանել ոստիկանություն՝ մտածելով, որ իրեն կձերբակալեն: Գյուղացին որոշել է գտածոները հանձնել այն ժամանակ, երբ մասնակցել է Էրզրումում անցկացվող հատուկ սեմինարին, թե ինչ անել, երբ գտնում ես արժեքավոր հնագիտական նյութեր: 

Աղբյուրը նշում է, որ գտածոների մի մասը ծիսական նշանակություն ունեն, որոշները կենցաղում են կիրառվել:

Գտածոները հատուկ հետազոտությունից հետո կթվագրվեն և կտեղափոխվեն Էրզրումի թանգարան:

Նշենք, որ Կուր-Արաքսյան կամ Շենգավիթյան մշակույթն ընդգրկել է մ.թ.ա. 5-2-րդ հազարամյակները, և լայն տարածում գտել ոչ միայն Հայկական լեռնաշխարհում, այլև Հյուսիսային Կովկասում հասել մինչև Պաղեստին: Մշակույթը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում: Կուր-Արաքսյան մշակույթին հատուկ են փայլեցված սև մակերեսով, վարդագույն, դարչնագույն կամ գորշ աստառով, գնդաձև կանթերով խեցեղենը և օջախի պայտաձև կավե հենակները։ 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`