Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Երևւանում մեկնարկեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

01/10/2019 14:26

Երևւանում մեկնարկեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Երեւանում մեկնարկեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը նեղ կազմով։ Այն ողջույնի խոսքով բացեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով նիստի հատուկ նշանակությունը՝ հաշվի առնելով ընդլայնված նիստին Իրանի նախագահի եւ Սինգապուրի վարչապետի մասնակցությունը։

«Ուրախ եմ ձեզ ողջունել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստում: Հայաստանի համար սա շատ նշանակալի իրադարձություն է: Մենք շատ ուրախ ենք հնարավորությամբ՝ ընդունել բարձրաստիճան հյուրերին Երևանում, անցկացնել մեր կազմակերպության բարձրագույն մարմնի նիստը և դրանով իսկ խթան հանդիսանալ մեր ինտեգրացիոն գործընթացի խորացման համար: Ինչպես բազմիցս նշել եմ՝ մենք միտված ենք ԵԱՏՄ-ում առավելագույն արդյունավետ աշխատանքի: Մենք կրկնակի ուրախ ենք այսօր, քանի որ այս նիստին մասնակցելու են 2 երկրների՝ Իրանի և Սինգապուրի առաջնորդները, որոնց հետո ազատ առևտրի ռեժիմ սահմանելու ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,- ասաց Փաշինյանը՝ արդյունավետ աշխատանք մաղթելով նիստի մասնակիցներին:

Նեղ կազմով նիստի օրակարգում հետեւյալ հարցերն են. Եվրասիական տնտեսական համաժողովի մասին; Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջեւ ներկրվող մաքսային տուրքերի բաշխման նորմատիվների հետ կապված հարցերի մասին; Եվրասիական տնտեսական հաձնաժողովի նախագահի եւ անձնակազմի մասին։

Նիստի սկսվելուն նախորդել էին մասնակիցների հանդիպման արարողությունն ու համատեղ լուսանկարումը։

Նեղ կազմով նիստին մասնակցում են ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նեղ կազմով նիստից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով նիստը: Դրան կմասնակցեն նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ կապված ԵՏՄ-ին առընթեր որպես դիտորդ պետություն Մոլդովայի կարգավիճակի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին եւ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լուն՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`