Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Եվս 60մլն եվրո «Հյուսիս-հարավ»-ի կառուցման համար

09/06/2014 15:44

Եվս  60մլն եվրո  «Հյուսիս-հարավ»-ի կառուցման համար

Հայաստանի կառավարությունը Եվրոպական ներդրումային բանկից կվերցնի 60 մլն եվրոյի չափով վարկը` «Հյուսիս-հարավ միջանցքի» ֆինանսական պայմանագրի շրջանակներում: Այսօր Աժ-ում հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Փոխնախարարի խոսքով՝ նախատեսվում է վարկային միջոցներն ուղղել Լանջիկից դեպի Գյումրի ճանապարհի կառուցմանը, որը պետք է ավարտվի մինչև 2015թ.: Ըստ նրա՝ վարկի մարման ժամկետը 30 տարի է, 0.6% տոկոսադրույքով, առավելագույնը 5 մլն եվրո: Վարկի տոկոսը մեղմելու համար 12 մլն եվրոյի չափով դրամաշնորհ է տրամադրվում: 

Նշենք, որ մայրուղու աշխատանքները դադարեցվել էին: Պաշտոնական տվյալներով՝ եղանակային պատճառներն ու փորձի պակասությունն էր, իսկ իրականում գումարի վատնումը:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`