Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Ես չեմ այդ մարդը, որ իրենց հետ ռադիոկապով կապնվել է. Վանեցյանը հերքում է Ավետիսյանի հայտարարությունը

06/11/2019 18:27

Ես չեմ այդ մարդը, որ իրենց հետ ռադիոկապով կապնվել է. Վանեցյանը հերքում է Ավետիսյանի հայտարարությունը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր հայտարարեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շատ բան գիտի ՊՊԾ գնդի գրավման ընթացքում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործի մասին։ NEWS.am-ի հետ զրույցում  Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարությունն անհեթեթություն է որակել։ 

Վանեցյանը հերքեց նաև այն հայտարարությունը, թե ինքը ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ կապվել է Արայիկ Խանդոյանի հետ․ «Ես չեմ այդ մարդը, որ իրենց հետ ռադիոկապով կապնվել է, եթե ցանկանում են իմանալ՝ ով է այդ մարդը, թող դիմեն Ազգային անվտանգության ծառայություն, եթե ԱԱԾ-ն կորոշի բացահայտել այդ մարդուն, թող բացահայտեն, ես իրենց ասած մայորը չեմ, սա հստակ եւ պաշտոնապես ասում եմ»։

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`