ԵՄ հետ վիզայի ռեժիմի ազատականացումը կլինի մինչև 2020 թվականը. Սվիտալսկի

27/11/2017 21:55

ԵՄ հետ վիզայի ռեժիմի ազատականացումը կլինի մինչև 2020 թվականը. Սվիտալսկի

Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզայի ռեժիմի ազատականացման համար կան որոշակի պայմաններ, որոնք պետք է կատարվեն. սա են պահանջում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ ընդունված հռչակագիրը: Այս մասին նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

«Վիզայի ռեժիմի  ազատականացումը իրավունք չէ, այն առավելություն է»,-ասաց նա:

Նրա փոխանցմամբ, այդ նպատակով իրավական, վարչական և ինստիտուցոնալ կարգավորումները պետք է իրականացվեն։ «Իսկ դրանք դեռ պահանջում են  երկար աշխատանք եւ եվրոպական մտածելակերպ»,-նշում է նա։

Խոսելով ժամկետների մասին՝ նա նշեց, որ չի կարող հստակ ժամկետներ նշել, բայց կարծում է, որ մինչև 2020 թվականը վիզայի ռեժիմի ազատականացումը կլինի ակնկալվող 20 արդյունքներից մեկը։

Related

facebook