Եթե Արևմուտքն ընդուներ մեր առաջարկները՝ ԼՂ հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ. Լավրով

01/09/2017 21:39

Եթե Արևմուտքն ընդուներ մեր առաջարկները՝ ԼՂ հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Արևմուտքն ընդուներ Ռուսաստանի առաջարկները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ, գրում է ТАСС-ը:

Լավրովը նշել է, որ հավատարիմ է այն հռչակագրերին, որոնք վերջին 20 տարիների ընթացքում ընդունվել են ԵԱՀԿ-ի և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում:

«Այդ հռչակագրերում ամրագրված է եվրատլանտյան շրջանում և Եվրասիայում հավասար անվտանգության տարածք ձևավորելու կողմերի ցանկությունը, ինչպես նաև վստահեցումը, որ մեզանից ոչ ոք չի ուժեղացնի իր անվտանգությունն ուրիշների անվտանգության հաշվին»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ, ՌԴ արտգործնախարարն ափսոսանք է հայտնել, որ այդ հռչակագրերն «այդպես էլ թղթի վրա են մնացել»:

«Դրանք իրավաբանորեն պարտավորեցնող դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվել են մեր արևմտյան գործընկերների կողմից: Ես վստահ եմ, որ եթե հավասար անբաժանելի անվտանգությունն իսկապես ստանար իրավաբանորեն պարտավորեցնող ձև, շատ հակամարտություններ, որոնք այժմ կան Եվրոպայում, վաղուց կարգավորված կլինեին»,- ասել է նա:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտություններին:

 

 

Related

facebook