Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Գործարք Աթաթուրքի հետ. Ինչու Լենինը 1921թ. Արարատը տվեց Թուրքիային

04/05/2019 23:10

Գործարք Աթաթուրքի հետ. Ինչու Լենինը 1921թ. Արարատը տվեց Թուրքիային

Արարատը դարեր ի վեր հայերի համար խորհրդանշական լեռ է եղել է, բայց  Լենինի գրչի մի հարվածով հայտնվեց Թուրքիայի տարածքում: 

Արարատի երկու կողմում

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Անդրկովկասում իրավիճակը զարգանում էր Ռուսասատնում տեղի ունեցող իրադարձություններից անջատ: Էրիվանի և Կարսի մարզի տարածքներում 1918թ. մայիսին ձևավորվեց Հայաստանի Հանրապետությունը:
1920թ. օգոստոսին օսմանյան կառավարությունը համաձայնեց ստորագրել Սևրի պայմանագիրը: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի շնորհիվ Հայաստանը ստացավ պատմական հնարավորություն միավորելու իր տարածքներին Տրապիզոնը, Էրզրումը և Վանա լիճը: Բայց սրան խոչընդոտեց թուրքական ազատագրական շարժումը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ: Անկախ Հայաստանի դեմ սկսեցին պատերազմել նաև ՌՍՖՍՀ-ն և Խորհրդային Ադրբեջանը:

1920թ. դեկտեմբերին անկախ Հայաստանը դադարեց գոյություն ունենալ, այն միացավ Խորհրդային Միությանը: Բոլշևիկների և քեմալականների միջև խնդիր ծագեց, հարկավոր էր գծել սահմանները:

Գործարք Աթաթուրքի հետ

Կամուրջներ կառուցելու նպատակով Լենինը սկսեց անձնական նամակագրությամբ շփվել Թուրքական ազատագրական շարժման ղեկավար Մուստաֆա Քեմալի հետ: Վերջինիս Մոսկվան ձեռնտու դաշնակից էր համարում: 
Խորհրդային միության ԱԳ նախարար Անդրեյ Գրոմիկոյի կարծիքով՝ Լենինը «Աթաթուրքի մեջ տեսնում էր հզոր մի անձնավորության, ով վեր էր կանգնած թուրքական բուրժուական վերնախավի նեղ շահերից»:

Ավելի ճիշտ, Լենինը հաշվարկներ ուներ, որ ժամանակի ընթացքում Թուրքիան կհայտնվեր սոցիալիստական հանրապետությունների շարքում: Աթաթուրքի խոստումները Լենինին տալիս էին լավատեսության առիթներ:

«Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցնում ամպայմանորեն միավորել մեր աշխատանքները և մեր ռազմական գործողությունները ռուս բոլշևիկների հետ, ովքեր պայքարում են իմպերիալիստական կառավարությունների դեմ և ազատագրում բոլոր ճնշվածներին»,- 1920թ. ապրիլին Լենինին գրել է Մուստաֆա Քեմալը՝ որպես Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ: 

Նշենք, որ այդ ժամանակ երկրի պաշտոնական ղեկավարն էր Մեհմեդ VI-ը, որի կամքի հետ հաշվի չէին նստում ո՛չ Քեմալը, ո՛չ Լենինը:

Հունաստանի դեմ պայքարելու համար Ռուսաստանը Մուստաֆա Քեմալին զգալի աջակցություն ցուցաբերեց՝ զենքի և 10 մլն ռուբլու չափով ոսկու տեսքով: 
Աթաթուրքն իր կողմից նպաստում էր Թուրքիայում Կոմունիստական կուսակցոթյան ստեղծմանը: 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կայացավ «ընկերության և եղբայրության համաձայնագրի» կնքումը, որը սահմանում էր Թուրքիայի և անդրկովկասյան պետությունների միջև ժամանակակից սահմանը: Պայամանագրով թուրքական ինքնիշխանություն հաստատվեց Կարսի մարզի վրա: Բոլշևիկներն ընտրության առաջ էին կանգնած թուրքերին տալ կա՛մ Բաթումը, կամ հայկական հողերը: Որոշվեց Բաթումը պահել, քանի որ այն ավելի մեծ նշանակություն ուներ բոլշևիկների համար, քան Արարատը: Բացի տարածքային զիջումներից, Խորհրդային Ռուսաստանը նաև չեղարկեց թուրքերի պարտքերը, որ կուտակվել էին ցարական իշխանության օրոք:

Լենինի սխալը

Բայց Լենինի հաշվարկները սխալ էին: 1923թ. Աթաթուրքն արգելեց Թուրքիայում Կոմունիստական կուսակցության գործունեությունը: Իսկ 1930-ին խզեցին կապերը Խորհրդային Միության հետ:

 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`