Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Գառնիի ամրոցի տարածքում ցանկացած փոփոխություն, որ կարող է խաթարել պատմա-մշակութային լանդշաֆտը կամ նրա ընկալումը՝ անթույլատրելի է

28/02/2014 22:29

Գառնիի ամրոցի տարածքում ցանկացած փոփոխություն, որ կարող է խաթարել  պատմա-մշակութային լանդշաֆտը կամ նրա ընկալումը՝ անթույլատրելի է

«Ազատ Ձայն» լրատվականը չափազանց շատ է անհանգստանում Գառնիի տաճարային համալիրի տարածքում սրճարանի կառուցման վերաբերյալ և արդեն իսկ ահազանգել ենք այդ մասին: Այսօր ձեզ ենք ներկայացնում հնագետ, 1978-1982, 2003-2006 թթ. Գառնիի հնագիտական արշավախմբի անդամ, «Գառնին 9-14-րդ դարերում» գրքի հեղինակ Համլետ Պետրոսյանի հետ հարցազրույց, որտեղ հնագետը փաստում է, որ տվյալ տարածքը ամբողջությամբ պեղված և հետազոտված չէ, որ ընդհանրապես չի թույլատրվում հնավայրում նման կառուցապատում իրականացնել և որ ամենակարևորն է երբեք պետք չէ հնավայրը, ազգային կոթողը, մշակութային արժեքը դարձնել զբոսաշրջության զոհ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ, իսկ ամբողջ հարցազրույցը դիտեք տեսանյութով:

Պրն Պետրոսյան տաճարում վերջին անգամ, ե՞րբ են անցկացվել պեղումներ և ո՞ր հատվածներում:

Նախ սկսեմ նրանից, որ Գառնիի ամրոցի տարածքը ենթակա է միայն և միայն պահպանության և ուրիշ՝ ոչինչ: Դառնալով հնագիտական պեղումներին Գառնիի՝ պիտի ասեմ, որ այդ պեղումները ներառել են ամրոցի համարյա ողջ տարածքը բացառյալ բաղնիքից դեպի հյուսիս գտնվող տարածքը, որտեղ տեղադրված է հնագիտական բազան և նրա անմիջական շրջակայքը: Այն էլ ոչ թե որ ասենք դրանք հատուկ ուշադրության չեն արժանացել, այլ, որ այդ հատվածում մշակութային շերտը որոշ տեղեր այնքան էլ խորը չէ և նույնիսկ մի քանի կետերում երևում է ժայռը: Ըստ էության՝ խայծը, թույլատրել այնտեղ ինչ-որ բան կառուցելու, դիտվել է այն հանգամանքը, որ այնտեղ կարծես թե մայր հողը կամ ժայռը երևում է, և հազիվ թե այնտեղ հնագիտական հետազոտությունները որոշակի արդյունք տային, և սա, իհարկե, ամենալուրջ սխալն է, քանի որ այդ որոշումը կայացրել են ոչ թե հնագետ-մասնագետները, ովքեր հետազոտել են Գառնին, այլ մարդիկ ովքեր, որ ղեկավարում կամ կառավարում են այսօր հուշարձանների պահպանության համակարգը:

Պրն Պետրոսյան, այսինքն՝ ո՛չ Ձեզնից, ո՛չ Պրն Ժորես Խաչատրյանից, ով այն ժամանակ արշավախմբի ղեկավարն էր, կամ որևէ այլ մասնագետի չեն հարցրել, թե՞ հնարավոր է արդյոք տարածքը կառուցապատել:

Պրն Խաչատրյանը ինձ հավաստիացրել է, որ ինքը միանշանակ դեմ է այդտեղ որևէ նման բան կառուցելուն, և որ այդ հատվածը հնագիտորեն վերջնականապես հետազոտված չէ: Հայաստանում շատ հուշարձաններ լանդշաֆտային են: Մարդիկ մտածում են՝ ահա այս տարածքում մենք մի բան կդնենք, այստեղ ժայռը երևում է, և մենք ինչին ենք խանգարում: Հնագիտական հուշարձանի ճարտարապետական համալիրի ընկալումը ամբողջական և պատմական է լինում, երբ որ դուք ինչ-որ հեռու տարածությունից, ինչ-որ մի տեղից կարող եք այն դիտել: Դրա համար վերականգնողական աշխատանքները բազմաթիվ հուշարձաններում կատարում են այնպես, որ ասենք ծածկերը, կամրջակները, դրված ճանապարհները չխանգարեն անմիջական ընկալմանը: Ցանկացած կառույցի ցանկացած նոր բանի ժամանակավոր տեղադրում ամրոցի համարյա ամենաբարձր կետերից մեկում, նշանակում է, որ մենք այցելում ենք, ցանկանում ենք տեսնել Գառնիի տաճարը, բայց որոշ կետերից այդ տաճարը առաջինը չի երևում, և երևում է ժամանակակից ինչ-որ մի կառույց: Այսինքն՝ դա ոչ միայն հնագիտական շերտերի հետ կապ ունեցող խնդիր է, այլ հուշարձանի ամբողջական ընկալման: Հենց այն հատվածում, որտեղ նախատեսված է կառուցել այդ սրճարան կոչեցյալը, այնտեղով գնում է ժայռափոր ճանապարհ: Այսինքն՝ Գառնին պեղել, վերջնականապես հասկանալ, նշանակում է մերկացնել ողջ ժայռը, որովհետև անտիկ տաճարը ժայռի վրա է դրված: Ժայռը նախօրոք հարթեցվել է, հետո կրաբետոնով հատուկ հարթակ է ստեղծվել, հետո կառուցվել է տաճարը, այսինքն՝ մտածել, թե ժայռի բեկորը մի լավ երևում է, և այնտեղ հնագիտական անելիքներ չկան, կատարյալ սխալ է, ավելին ասեմ, կարիք կա այդ հատվածը մանրամասն հետազոտել ոչ թե հնագիտական նյութեր գտնելու համար, այլ հասկանալու համար, որ ամրոցի մուտքից դեպի տաճար գնացող ճանապարհից մի բազուկ էլ թեքվել է և գնացել է դեպի հարավային լեռնալանջը: Այնպես որ, դա նույնպես նկատի չենք ունեցել: Ո՞նց կարելի է ամենահիմնական խնդիրը, որը հուշարձանի անաղարտ պահպանությունն է, խախտել այն նպատակով, որ դա ինչ-որ գումար պիտի բերի, որի օգնությամբ մենք, ասենք, կարող ենք հուշարձանի հետ կապված որևէ խնդիր լուծել:

Այսօր պետք է արտառոց պահվածք ունենալ այս անկումը կասեցնելու համար:

 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`