Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Բուլղարիայում ՀՀ դեսպանը՝ համայնքի կազմակերպած միջոցառմանը Արցախի դրոշի պատճառով չմասնակցելու մասին

24/11/2019 21:06

Բուլղարիայում ՀՀ դեսպանը՝ համայնքի կազմակերպած միջոցառմանը Արցախի դրոշի պատճառով չմասնակցելու մասին
Օրերս Բուլղարիայի նախկին մայրաքաղաք Պլիսկում տեղի է ունեցել հայկական ծագման երկու գրականագետների արձանների բացումը, մասնավորապես «Կիրիլլիցայի բակում» բացվել է հրապարակախոս, թարգմանիչ, ֆանտաստ գրող Հակոբ Մելքոնյանի և Լեոնիդ Գուրունցի արձանները:

Բացմանը մասնակցել են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչներ, այլև բուլղարական գրական աշխարհի վառ ներկայացուցիչներ: Բայց այս ամենում հետաքրքրական է Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի բացակայությունը, ով ևս հրավիրված է եղել միջոցառմանը, բայց, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, հրաժարվել է մասնակցել՝ պնդելով, որ միջոցառման ընթացքում չխոսվի արցախյան հիմնախնդրի մասին և չբարձրացվի Արցախի դրոշը։ Ըստ աղբյուրի՝ դեսպանն այս քայլով, իբր թե փորձել է խուսափել դիվանագիտական սկանդալից:

«Ազատ Ձայն»-ը փորձեց ճշտել հենց Բուլղարիայում Հայաստանի դեսպանատանից, թե իրականում դեսպանը հրավիրված եղել է միջոցառմանը, եթե այո, ապա ինչու չի մասնակցել:

«Հայտնում ենք, որ իրապես Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը չի մասնակցել վերոնշյալ միջոցառմանը՝ պայմանավորված այդ նույն օրերին Բուլղարիայի ԱԳ նախարարի ՀՀ պաշտոնական այցի կապակցությամբ Հայաստանում գտնվելու պատճառով: Բուլղարիայի մայրաքաղաքից շուրջ 400 կմ հեռավորության վրա գտնվող գյուղաքաղաքում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է ՀՀ դեսպանության խորհրդականը»,- նշված է մեզ ուղարկված պատասխանում:


Այն հարցին՝ ճի՞շտ են մամուլում շրջանառվող պնդումները, որ դեսպանը դեմ է եղել արցախյան հարցի շուրջ խոսակցություններին և Արցախի դրոշի բարձրացմանը, մեզ պատասխանել են, որ այդ պնդումներն
իրականությանը չեն համապատասխանում:

Ստացվում է, որ դեսպանն իրավամբ հրավիրված է եղել, բայց չի մասնակցել:
 
Նշենք, որ միջոցառմանն, այնուամենայնիվ, ծածանվել է Արցախի դրոշը:



 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`