Բելառուսը հուլիսի 1-ից կհրաժարվի ռուսական արժույթից

14/06/2017 17:25

Բելառուսը հուլիսի 1-ից կհրաժարվի ռուսական արժույթից

Բելառուսի ազգային բանկը հուլիսի 1-ից կդադարեցնի ռուսական ռուբլին ոսկու արժութային պահուստներում ներգրավելուց։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ հուլիսի 1-ից երկիրն ամբողջովին կուղղորդվի միջազգային չափանիշներով։ Հունիսի 1-ի դրությամբ, Բելառուսի պահուստները, ըստ ԱՄՀ-ի, կազմել են 5.2 մլրդ դոլար, իսկ ազգային չափանիշներով՝ 5.6 մլրդ դոլար։ Բացի այդ, Մինսկը պատրաստվում է մեծացնել պահուստները 500 մլն դոլարով, չնայած նրան, որ երկրի պարտքը կազմում է ավելի քան 3 մլրդ դոլար։

Related