«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Բացվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը

24/07/2019 15:42

Բացվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը բացվել է Ստամբուլի Թոփքափը պալատին կից Այա Իրինի եկեղեցում: Այս մասին հայտնում է թուրքական «Timeturk» լրատվամիջոցը:

Ցուցահանդեսի բացման ժամանակ կազմակերպիչները ընթերցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը, որում նա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին համարում է քրիստոնեական աշխարհի և հատկապես հայ ժողովրդի համար հոգևոր կարևոր կենտրոն:

Բացման արարողությանը ներկա է եղել նաև Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա, խոսելով եկեղեցու պատմության և յուրահատկությունների մասին, շեշտել է, որ այս իրադարձությունը շատ ավելին է, քան պարզապես ցուցահանդես, որը ընկալվում է, որպես շատ ավելի մեծ ծրագրի մի մասնիկ: Մաշալյանի խոսքով՝ միջոցառումը նաև նմանատիպ հուշարձանների միջազգային ճանաչմանն ուղղված քայլ է:

Ցուցահանդեսը բաց է լինելու 20 օր շարունակ: 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`