Վազգեն Սարգսյանը պատմում է՝ ինչպես են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հայտնվել իշխանական աթոռներին

Վազգեն Սարգսյանը պատմում է՝ ինչպես են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հայտնվել իշխանական աթոռներին

Բարենպաստ պայմաններ են ստեղծված ԼՂ հակամարտության կարգավորման համար. Ալիև

13/12/2018 20:45

Բարենպաստ պայմաններ են ստեղծված ԼՂ հակամարտության կարգավորման համար. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծիք է հայտնել, որ ներկա պահին բարենպաստ պայմաններ են ստեղծված ԼՂ հակամարտության կարգավորման համար: 

 «Կարծում եմ, որ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ի հայտ եկել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար: Բազմաթիվ գործոններ կան, որոնք հիմք են հանդիսանում նման հայտարարության համար», - Ալիևին մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:  

Նրա խոսքով՝ առաջին հերթին խոսքը Ադրբեջանի աճող հզորության, ներուժի, տնտեսական, ռազմական և քաղաքական ուժի մասին է, ինչպես նաև երկրի ամրապնդվող միջազգային դիրքորոշումները:

Նա շեշտել է, որ այսօր Ադրբեջանին մեծ հարգանքով են վերաբերվում միջազգային ասպարեզում. «Աճում է մեր միջազգային վարկանիշը: Միջազգային կազմակերպությունների բազմաթիվ որոշումներ և բանաձևեր արտահայտում են մեր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում»:

 

 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`