Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Բանակցային գործընթացը անհրաժեշտ է շարունակել. Մնացականյան

16/01/2020 18:25

Բանակցային գործընթացը անհրաժեշտ է շարունակել. Մնացականյան
«Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպման ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա չմանրամասնեց հանդիպման օրակարգը և հայտնեց, որ քննարկվել են արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
 
Հարցին` գերիների փոխանակման վերաբերյալ ի՞նչ նորություն կան, Մնացականյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ գործընթացը շարունակվում է.

«Այս թեման չափազանց զգայուն է, վատ եմ զգում ստեղծված իրավիճակի համար, բայց դեռևս այս պահին, դժբախտաբար ավելին ասելու բան չունեմ, գործընթացը շարունակվում է»:

Անդրադառնալով Ռուսաստանում կառավարության փոփոխությանը և հայ-ռուսական հարաբերությունների վրա հնարավոր ազդեցությանը, նշեց. «Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավականին ամուր հիմքեր և բավականին հարուստ օրակարգ: Այդ հարուստ օրակարգի բոլոր ձևաչափերի մեջ մեր աշխատանքները շատ էֆեկտիվ են ու ակտիվ, աշխատում ենք, ինչպես որ աշխատում ենք»:

Զոհրաբ Մնացականյանը, ևս մեկ անգամ անդրադառնալով իր և Ադրբեջանի իր գործընկերոջ հանդիպմանը վերաբերող հարցին, նշեց, որ հայկական կողմը չի խուսափում, և բնականաբար բանակցային գործընթացը անհրաժեշտ է շարունակել:

«Մենք միշտ շարունակելու ենք ներգրավված լինել և աշխատել: Այդ կոնտեքստում, այդ տրամաբանության մեջ երբ որ կհամաձայնեցնենք անհրաժեշտ բոլոր մանրամասները հանդիպման հետ կապված, կհայտարարենք»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`