«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Քոչարյանի գործով կգան դատարան

15/05/2019 18:27

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Քոչարյանի գործով կգան դատարան

Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատարան կներկայանան ուրբաթ օրը: Այս մասին դատարանում ասաց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Նա դիմեց նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին. «Հաշվի առնելով, որ երաշխավորություն տվող անձը Արցախի Հանրապետության նախագահն է և բավական խիտ աշխատանքային գրաֆիկ ունի, դիմում եմ ձեզ, որպեսզի ձեր կողմից հնարավորություն տրվի, որ երաշխավորները դատարան ներկայանան ուրբաթ օրը՝ ամսի 17-ին, օրվա երկրորդ կեսին»:

Դատավորն ասաց, որ Քոչարյանի կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին՝ կիրակի օրը, իսկ ամսի 18-ը շաբաթ օր է, իսկ այդ օրերին նիստ հրավիրելը գրեթե անհնար է։

«Այդ իսկ պատճառով գոնե վաղը ներկայանային, եթե հնարավորութուն ունեն»,- ասաց դատավորը:

Փաստաբանը միջնորդեց, որպեսզի հնարավորության դեպքում շաբաթ օրը դատական նիստ կայանա:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`