Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Արդվինում հայկական եկեղեցու պատին կից հանրային զուգարան են կառուցում

15/05/2019 21:23

Արդվինում հայկական եկեղեցու պատին կից հանրային զուգարան են կառուցում

Atrvinpost կայքի փոխանցմամբ՝ ներկայիս Թուրքիայի Արդվին նահանգի Համամլը գյուղի հայկական եկեղեցու պատին կից հանրային զուգարան կառուցելու համար գյուղապետը եկեղեցու տարածք է բերել անհրաժեշտ տեխնիկան և շինանյութը։

1100 տարիվա վաղեմություն ունեցող եկեղեցու նկատմամբ նման անընդունելի արարքը դատապարտել են տեղի բնակիչները և գյուղ այցելած լրագրողները։

Տուրիզմի և մշակույթի նահանգային վարչությունը այցելել է գյուղ և գրանցել տեղի ունեցող խայտառակությունը, որն իրականացնում է հենց գյուղապետը։

Նշենք, որ Համամլի եկեղեցին գտնվում է կենտրոնական գավառին կից Համամլը գյուղում։ Արդվին-Շավշաթ ցամաքային մայրուղու Բերտա կամրջից դեպի հյուսիս-արևմուտք 6 կմ հեռավորության վրա։ Եկեղեցին 10-րդ դարի կեսերին կառուցվել է Բագրատունյաց Սմբատ թագավորի կողմից։ Հարավային ճակատում գտնվող արևային ժամացույցը իր յուահատկությամբ ժամանակաշրջանի առանձնահատկությունն է արտացոլում։ 17-րդ դարի վերջին այն վերածվել  ու որոշ ժամանակ գործել է որպես մզկիթ։ Ի դեպ, եկեղեցին վրացական կողմի ջանքերով Թուրքիայում գրանցվել է որպես վրացական։

 

 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`