Աշխարհի 14 երկրների 107 կենտրոններում 15.000 միջուկային զենքի գլխիկներ կան տեղակայված

31/10/2017 21:08

Աշխարհի 14 երկրների 107 կենտրոններում 15.000 միջուկային զենքի գլխիկներ կան տեղակայված

2017թ. դրությամբ աշխարհի 14 երկրներում գտնվող 107 կենտրոններում 15000 միջուկային զենքի գլխիկներ կան տեղակայված: Սա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ- TBMM) հետազոտական ծառայությունների վարչության անցկացրած հետազոտությունն է:

Նշվում է, որ 15000 գլխիկից շուրջ 9400-ը ռազմական նպատակով օգտագործման համար ներառված են զինանոցներում, իսկ մնացածը սպասում են իրենց ոչնչացման հերթին: Զինանոցներում տեղ գտած միջուկային զենքերից 4150-ը մարտական վիճակում են և ամեն պահ կարող են  գործի դրվել, իսկ 1800-ը՝ ցանկացած պահի կարող են մարտական վիճակի բերվել:

Համաշխարհային մասշտաբով միջուկային զենքի ամենամեծ պաշարների շուրջ 93 տոկոսը պատկանում են Ռուսաստանին և ԱՄՆ-ին: Բացի այս երկրներից միջուկային զենք ունեն նաև Անգլիան, Ֆրանսիան, Չինաստանը, Իսրայելը, Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան:

Ղեկույցում արձանագրվել է նաև, որ միջուկային զենք կա տեղակայված նաև Թուրքիայի տարածքում: Թուրքիայում այդ զենքերը տեղակայվել են  1950-ականների վերջին՝ 1960-ականների սկզբին, Վաշինգտոնի և Անկարայի միջև իրականացած բանակցությունների արդյունքում: Այդ զինատեսակների մի մասը, օրինակ՝  B61 տիպի ռումբերը, մինչև օրս պահպանվում են Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում: Ենթադրվում է, որ Թուրքիայում տեղակայվել է շուրջ 50 հատ B61 տեսակի միջուկային ռումբ: Իսկ օրինակ՝ Յուպիտեր տեսակի հրթիռները Թուրքիայում պահվել են միայն 1961-1963թթ.:

Ընդհանուր առմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ 5 երկրներում՝ Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Թուրքիայում տեղակայված 6 ռազմաբազաներում ԱՄՆ-ին պատկանող 150 միջուկային զենք է պահվում:

Հրապարակաված տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանն ունի 7000, ԱՄՆ-ը՝ 6800, Ֆրանսիան՝ 300, Չիանաստանը՝ 260, Անգլիան՝ 215, Պակիստանը՝ 130, Հնդկաստանը՝ 120, Իսրայելը՝ 80, Հյուսիսային Կորեան՝ 10 միավոր միջուկային զենք:

Related

facebook