Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Անօդաչուներ արտադրող իսրայելական ընկերությունը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում

13/09/2019 16:14

Անօդաչուներ արտադրող իսրայելական ընկերությունը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում

Իսրայելական Israel Aerospace Industries LTD ընկերությունը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Հարկերի նախարարությունից:

«Israel Aerospace Industries LTD ընկերության ներկայացուցչությունն Ադրբեջանում գրանցվել է օգոստոսի 22-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Իսրայելի քաղաքացի Բրաիման Զեևը։

Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ Israel Aerospace Industries-ն ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։ Մասնավորապես, Ադրբեջանը նրանից գնել է Harop անօդաչու թռչող սարքեր և այլ սարքավորումներ:

Israel Aerospace Industries-ը՝ IAI-ն («Իսրայելի ավիացիոն արդյունաբերություն») հիմնադրվել է 1953 թվականին, գործունեություն է ծավալում ռազմարդյունաբերության ոլորտում: Ընկերությունը, մասնավորապես, զբաղվում է ավիատեխնիկայի, տիեզերական արբանյակների համար, կապի և հետախուզության սարքավորումների արտադրությամբ, համարվում է անօդաչու թռչող սարքերի մշակմամբ ու արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկն աշխարհում:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`