ԱՄՆ-ն է հովանավորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը. Լարիջանի

09/06/2017 23:10

ԱՄՆ-ն է հովանավորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը. Լարիջանի

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի հետ հրաժեշտի արարողության ժամանակ հայտարարել Է, որ ԱՄՆ-ը հովանավորում Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Լարիջանին շեշտել է, որ ահաբեկչական գործությունների հետևանքով զոհվել Է 17 մարդ, շուրջ 50 հոգի էլ վիրավորվել են, սակայն Իրանը դիմակայում է ԻՊ-ին և նրա զինյալներին «բայց Ամերիկան ամենամեծ ԻՊ-ն Է աշխարհում, նա Է ԻՊ-ի կողքին կանգնած տարածաշրջանում: Մենք կբարձրացնենք վարագույրը և կբացահայտենք, որ ամերիկյան բանակը և Կենտրոնական հետախուզական վարչությունն են (ԿՀՎ) հիմնական աջակցությունը ցուցաբերում ԻՊ-ին»,- նշել Է քաղաքական գործիչը:

Լարիջանին Սաուդյան Արաբիային էլ մեղադրել Է ահաբեկչությանն աջակցելու մեջ: 

Related