Վազգեն Սարգսյանը պատմում է՝ ինչպես են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հայտնվել իշխանական աթոռներին

Վազգեն Սարգսյանը պատմում է՝ ինչպես են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հայտնվել իշխանական աթոռներին

Աղձքում գահասրահ և հայերեն արձանագրություններով վաղ միջնադարյան տապանաքարեր են հայտնաբերվել

03/01/2019 15:04

Աղձքում գահասրահ և հայերեն արձանագրություններով վաղ միջնադարյան տապանաքարեր են հայտնաբերվել

Աղձք ավանի պեղումների ընթացքում շուրջ 50 քմ տարածք զբաղեցնող գահասրահի և հայերեն արձանագրություններով վաղ միջնադարյան տապանաքարեր հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ մինչ այդ ունեցել ենք վաղ միջնադարյան տապանաքարեր, բայց ոչ մեկը հստակ չի կարողացել թվագրվել, որովհետև բոլորը տեղաշարժված վիճակում են եղել, մինչդեռ Աղձքում մեկ տասնյակից ավելի տապանաքարեր են բացվել, և բոլորը գտնվում են իրենց տեղում:

«Տապանաքարերի դեպքում ամենակարևորն այն է, որ դրանք արձանագիր են: Մեր վաղագույն վկայությունը վերաբերում է 8-րդ դարին, իսկ այստեղ արդեն 5-րդ դարի արձանագրություններ են: Սա արդեն մեծագույն հայտնագործություն է: Տապանաքարերից մեկի վրա երկաթագիր, գեղեցիկ տառերով, գրված է. «Ստեփանոս Աղձքից վանական, սրով խողխողյալ վախճանյաց և արյամբ դարձավ ի հող»: Մյուս երեսի վրա գրված է. «Ով կհիշի, ողորմեա կտա, Աստված նրան ողորմի»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Աղձքը միակ վաղ միջնադարյա կառույցն է Հայաստանում, որտեղ տեղի են ունեցել արքաների վերաթաղումներ:

«Աղձքում կան առաջնորդ արքաների դամբարաններ, որոնք մոտավորապես 4500 տարի առաջ են սկզբնավորվել: Գուցե Հայկյաններն են, որովհետև Հայկի և Բելի նշանավոր ճակատամարտից հետո են այստեղ կատարվել այդ թաղումները, – ասաց Սիմոնյանը՝ հավելելով,- պեղումների ժամանակ սալահատակի տակ՝ խորանի առջև, բացվեցին այն քարե սունդուկները, որոնց մեջ գտնվում էին հայ արքաների աճյունները: Այն աճյունները, որ պարսիկները ուզում էին հափշտակել, բայց հայերը հետ են վերադարձրել»:

Աղձք ավանը զբաղեցրել է 50 հա տարածք, բայց պահպանվել է ընդամենը 0.4 հա-ը, և որպեսզի հնարավոր լինի այն ամբողջովին վերականգնել, դարձնել ուխտագնացության կենտրոն, պետք է այդ ամբողջը բացել, պեղել վերականգնել:

Տապանաքարերը մոտ 1 մետրի չափ իջել են պալատի շերտից, բացվել են հսկայական քանակի հարթաքանդակներով աղյուսներ, և այժմ դրանց քանակը 200-ից անցնում է: Հնագետը հավաստիացրեց, որ նման հարթաքանդակներ չունի ոչ մի երկրի թանգարան, մեկ-երկու բեկոր ինչ-որ տեղ կարող է լինել, բայց ոչ նման ծավալի:

«Մենք Ճապոնիա ենք ուղարկել որոշ փորձանմուշներ, սպասում ենք պատասխանի, բայց ԴՆԹ տարալուծման, գենետիկ բացահայտման համար գերզգայուն սարքերով լաբորատորիաներ են պետք, որոնք բավականին թանկ հաճույք են, ամեն նմուշը հազարավոր դոլարներ արժի, հարցն անընդհատ բարձրացնում ենք: 3 արկղ բացեցինք, ամեն մեկում՝ կանայք, տղամարդիկ, երեխաներ, և եթե ամեն արկղից փորձանմուշ վերցնենք, 10 փորձանմուշը 40-50 հազար դոլար կարժենա, մեզ համար դա մեծ բեռ է, բայց պետության համար, իհարկե, բացարձակ իրենից բան չի ներկայացնում, որովհետև կունենանք արքաների գենետիկ նմուշներ»,- հավելեց Սիմոնյանը:

 

SHOWED 1070

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`