Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումներից մեկը մեկնել է հայ-ադրբեջանական սահման

26/12/2018 20:55

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումներից մեկը մեկնել է հայ-ադրբեջանական սահման

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներից մեկն արդեն մեկնել է հայ-ադրբեջանական շփման գծի մարտական որոշ դիրքեր: Այս մասին հաղորդում է Razm.info-ն՝ հղում անելով ադրբեջանական «Խազար» հեռուստաընկերությանը: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը հանձնարարել է Պետական սահմանապահ ծառայությանը պահպանության վերցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստև հատվածը՝ փոխարինելով բանակի ստորաբաժանումներին

Նշենք, որ խոսքը դեռևս Ղազախ-Աղստև սահմանի ընդամենը մի հատվածի մասին է:

Լրատվամիջոցը ենթադրում է, որ առաջնագիծ է բերվել «Շամխորի» սահմանապահ ջոկատի ենթակայության տակ գտնվող ուղեկալներից մեկի անձնակազմը: Մեծ հավանականությամբ նրանք տեղակայված են Բաղանիս-Ոսկեպար հատվածի մարտական դիրքերում:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`