«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Ադրբեջանի բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել

20/05/2019 21:28

Ադրբեջանի բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել

Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներում այսօր մեկնարկել է օրեր առաջ ազդարարված խոշոր զորավարժություն, որի սցենարի համաձայն՝ «հակառակորդն» է սկսել մարտական գործողություններ, իսկ ադրբեջանցիները, ըստ նույն սցենարի, պաշտպանվում, ապա հակահարձակվում են։ Վարժանքները տևելու են մինչև մայիսի 24-ը։

Սա ադրբեջանական բանակի սեզոնային խոշոր զորավարժություններից է։ Զորաշարժերին, ըստ պաշտոնական աղբյուրների, ներգրավված է 10 հազար զինծառայող, ինչպես նաև մեծ թվով զինտեխնիկա․

150 միավոր զրահատեխնիկա՝ տանկեր, զրահամեքենաներ, մինչև 200 միավոր հրթիռահրետանային սպառազինություն՝ ՀԿՌՀ-ներ, փողային հրետանի, ականանետներ,
մինչև 35 միավոր օդուժ՝ ուղղաթիռներ և ինքնաթիռներ։

Այս թվերի հաշվառմամբ՝ զորավարժությունը նման է նախորդ տարիների նմանատիպ զորավարժություններին, որոնց նույնպես ներգրավվել է մեծ թվով անձնակազմ ու տեխնիկա։

Այսօր առավոտյան զորաշարժերն արդեն սկսվել են ու Ադրբեջանի Ներգրավված են ներկայացված գրեթե բոլոր զինատեսակները:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`