Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Ադրբեջանի բանակում կտտանքների միջոցով փնտրել են Հայաստանի օգտին լրտեսների. BBC

27/11/2019 15:11

Ադրբեջանի բանակում կտտանքների միջոցով փնտրել են Հայաստանի օգտին լրտեսների. BBC
Կտտանքների ենթարկված տասնյակ մարդիկ, 9 զոհ, 25 մեղադրվող՝ դավաճանության համար. սա 2017 թվականին ադրբեջանական բանակում Հայաստանի օգտին լրտեսների բացահայտելու նպատակով արված գործողությունների արդյունքն է: BBC-ին զրուցել է «Տերտերի գործով» զոհերի հարազատների հետ:

2017 թվականի մայիս-հունիս ամիսներին մեղադրվող զինծառայողներին տանջանքների ենթարկելու մասին լուրերը հասարակությանը հայտնի դարձան միայն այս տարի: Իրավապաշտպանների համաձայն՝ ավելի քան 100 զինվոր և սպա տանջանքների է ենթարկվել, 25-ը դատապարտվել են երկարաժամկետ կալանքի, 9-ը տանջամահ է եղել: Զոհերից 5-ի նկատմամբ առհասարակ քրեական գործ չի հարուցվել:

Զոհերից մեկի՝ ենթասպա Ռուսլան Օջագվերդիևի կինը BBC-ին պատմել է, որ ամուսինը 2017 թվականի հունիսի 15-ին գնացել է ծառայության վայր և այդպես էլ չի վերադարձել: Զինվորականները տեղյակ էին պահել կնոջը, որ իր ամուսնուն տարել են, սակայն ուր և ինչու՝ չեն տեղեկացրել: Երեկոյան զանգահարել են կնոջն ու ասել, որ իր ամուսինը վիրավոր է, իսկ առավոտյան հայտնել են արդեն մահվան մասին: Որպես մահվան պատճառ՝ նշել էին մարզումների ժամանակ սրտի կանգը, սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը մահացել է «կրծքի վնասվածքից»:

«Նրա բերանը շապիկ են մտցրել, խեղդել են, պահանջել են խոստովանել, որ ինքը լրտես է, և ունի ընտրություն՝ խոստովանել կամ մեռնել»,- տեղեկացրել է կինը:

Կնոջ խոսքով՝ իր ամուսնուն տանջամահ են արել մեկ այլ զինվորականի սուտ վկայությամբ, որը դա արել է նրա համար, որ իրեն չտանջեն:

Նշվում է, որ կտտանքներն իրականացվել են բժշկի ներկայությամբ, որպեսզի նա թույլ չտա տանջվողին շուտ մահանալ: Տանջանքների կազմակերպիչներից մեկը ենթասպայի կնոջը դատարանում ասել է, որ եթե իր ամուսինը խոստովաներ, որ լրտես է, չէր մեռնի:

Նմանատիպ պատմություններ են եղել նաև մյուս 8 զոհերի դեպքում:

Կան նաև այլ տուժածներ, որոնք տանջանքի ենթարկվելուց հետո ազատվել են աշխատանքից, որովհետև տանջանքների արդյունքում կորցրել են առողջությունը:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`