Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

ԱԳՆ-ում ՌԴ դեսպանի հետ կայացել է զրույց Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում

17/06/2019 20:54

ԱԳՆ-ում ՌԴ դեսպանի հետ կայացել է զրույց Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում

ՀՀ ԱԳՆ-ում ՌԴ դեսպանի հետ կայացել է զրույց Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։ Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։ Փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»,- նշել է Ռուբեն Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպում էր ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչին իշխանական ուժը բացասական արձագանք հնչեցրեց:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`