Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

ԱԳՆ-ն չի մեկնաբանում Զախարովայի՝ Ղարաբաղից «տեղահանվածների» վերադարձին վերաբերող հայտարարությունը

24/11/2019 10:38

ԱԳՆ-ն չի մեկնաբանում Զախարովայի՝ Ղարաբաղից «տեղահանվածների» վերադարձին վերաբերող հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «Վեստնիկ Կավկազա»-ի ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցին պատասխանել է․

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում բազմիցս է մատնանշվել, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պլանը պետք է նախատեսի նաև բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր։ Ինչ վերաբերում է բանակցային ֆորմատին, ապա այդ հարցը պետք է կողմերը որոշեն և համաձայնեցնեն մասնակիցների թիվը։ Այժմ բանակցությունները ընթանում են Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ»,- ասել է նա։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է վերաբերվում հայկական կողմը Զախարովայի այս հայտարարությանը, որով նա վերահաստատում է ԵԱՀԿ համանախագահների՝ «տեղահանվածների» վերաբերյալ հայտարարությունը, որի կողմ է հանդիսանում նաև Ռուսաստանը։

ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ չեն մեկնաբանում ԵԱՀԿ համանախագահների նախկինում արված հայտարարությունները՝ շեշտելով, որ Հայաստանը, որպես բանակցային կողմ, բազմիցս է ներկայացրել իր դիրքորոշումը։

Մեր դիտարկմանը, եթե համանախագահները նշում են, ուրեմն այս հարցի շուրջ բանակցություններ ընթանում են, այդ պարագայում ո՞րն է մեր դիրքորոշումը, կո՞ղմ ենք հնչեցրած տեսակետներին, խոսնակը նշեց, որ չի մեկնաբանում:

Իրականում վերջին շրջանում հայկական կողմի դիրքորոշումն այնքան էլ հստակ չէ ԼՂ հիմնահարցի շուրջ, քանի որ մի կողմից համանախագահները մեզ հրամցնում են Մադրիդյան սկզբունքներից կետեր, մյուս կողմից հայկական կողմւ պնդում է, որ որևէ փաստաթղթի շուրջ չի բանակցում: Հենց այստեղից էլ սկսվում է խառնաշփոթը: Իսկ այն, ինչ ԵԱՀԿ համանախագահները պնդում են և Զախարովան կրկնում է, պետք է, որ ընդունելի չլինի մեզ համար, քանի որ անհնար է ադրբեջանցիների վերադարձը Արցախ և նրանց համատեղ կյանքը հայերի հետ, բայց հայկական կողմն անգամ չի էլ փորձում այդ հարցը մեկնաբանել: 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`