Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության դանդաղեցումն ըստ վարչապետի՝ փորձի պակասի հետևանք է (Տեսանյութ)

26/02/2014 18:15

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության դանդաղեցումն ըստ վարչապետի՝ փորձի պակասի հետևանք է (Տեսանյութ)

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության դանդաղեցման մասին Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամին հարց հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը: Բաբայանը մասնավորապես նշեց, որ ավտոճանապարհի կառուցման համար Ասիական զարգացման բանկը տրամադրել էր 500 մլն դոլար և 556 կմ ճանապարհը պետք է կառուցվեր մինչև 2019թ., սակայն մինչ օրս կառուցվել է ընդամենը 15-20կմ, և 2009թ-ի փոխարեն շինարարությունը սկսվել է 2012-ին: Հարցին ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց ներկայացնել, որ մենք դեռևս չունենք այդպիսի փորձ նման մասշտաբի ավտոճանապարհ կառուցելու համար, չունենք ֆինանսները կառավարելու մեխանիզմներ. «Խնդիրն այն է, որ Հայաստանում չկան այն կարողությունները, որոնք պետք է մեզ հնարավորություն տային նախագծել նման ճանապարհ, մենք չունեինք փորձ ու գիտելիքներ, թե ինչպես են կառավարվում նման լայնածավալ աշխատանքները և բավականին ժամանակ պահանջվեց, որ մենք գտնենք ճիշտ մոդելը»:

Բայց վարչապետը վերջում հավելեց, որ բոլոր խնդիրները կհաղթահարվեն և այս տարի ճանապարհը նորմալ հունով կկառուցվի: 

Բաբայանն ի պատասխան հավելեց, որ գնահատելի է, երբ վարչապետը շեշտում է, որ այդ հարցում և՛ Կառավարությունն է մեղավոր, և՛ այլ պատճառներ կան: Սակայն իրավիճակը ցույց է տալիս, որ վարչապետի տված շատ խոստումներ իր ներկայացրած «բարի ցանկությունների բրոշյուրից է»:

Այս պատասխանը վարչապետին փոքր ինչ վրդովեցրեց և Սարգսյանը նշեց. «Կարծես թե մեկ անձով են պայմանավորված մեր երկրի պրոբլեմները, և եթե լինի մեկ հմուտ կառավարիչ, այդ խնդիրները կլուծվեն: Կարծես թե այդ բոլոր գաղտնիքների պատասխանները դուք ունեք, բայց թաքուն եք պահում և ամեն ինչ տանում եք քաղաքական դաշտ»: 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`