«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

«Կոմերսանտ». Հարցականի տակ է հայտնվել ՌԴ կողմից $100 մլն զենքի վաճառքը Հայաստանին

02/08/2018 12:54

«Կոմերսանտ». Հարցականի տակ է հայտնվել ՌԴ կողմից $100 մլն զենքի վաճառքը Հայաստանին

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առաջացած պառակտումը կարող է բացասական ազդել Հայաստանին ռուսական զենքի մատակարարման վրա, գրում է «Коммерсант» պարբերականը:

«ՌԴ ռազմական արդյունաբերության երկու ձեռնարկությունների թոփ մենեջերների խոսքով՝ պայմանագրի երկրորդ փաթեթի իրականացումը, որով Հայաստանը պետք է ստանար 100 միլիոն դոլարի վարկ՝ այժմ գտնվում է «մեծ հարցականի տակ»։ Այս պահին այնքան էլ հասկանալի չէ՝ ինչ է նրանց մոտ իրականում տեղի ունենում», - ասվում է հրապարակման մեջ:

Առաջին փաթեթի շրջանակում զենքերի և ռազմական տեխնիկայի մատակարարումներն ավարտվել են։ Այն կազմել է 200 միլիոն դոլար:

Երկրորդ պայմանագիրը, ըստ «Коммерсант»-ի, ենթադրում է կրակային զենքերի, ինժեներական կապի և անձնակազմի տեղափոխման տրանսպորտային միջոցների մատակարարումների շարունակականություն:

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության նախկին ղեկավարությունը ցանկանում էր ձեռք բերել նաև «Իսկանդեր-Է» երկրորդ խմբի մարտավարական համալիրը (դրա արձակման ութ սարքավորումներ հայկական զինվորականներին տրամադրվել էին 2016 թվականին՝ առանձին համաձայնագրերով), նաև Սու-30ՍՄ կործանիչներ:

«Այժմ այդ մտադրություններն օդում կախված են», - ասվում է հոդվածում:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`