Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

«Այո»-ի 1991-ի տարբերանշանի հեղինակը կարող է լինել Ստեփան Նարոյանը

26/02/2020 17:58

«Այո»-ի 1991-ի տարբերանշանի հեղինակը կարող է լինել Ստեփան Նարոյանը
Հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն համացացանցում բուռն քննարկումների առարկա դարձավ, հատկապես այն բանից հետո, երբ պարզվեց, որ այն նման է «Այո»-ի 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթում տպագրված լոգոյին:

«Երեկոյան Երևան» թերթի նախկին նկարիչ Ցոլակ Ղանդիլյանը կարծում է, որ «Այո»-ի 1991-ի տարբերանշանի հեղինակը կարող է լինել Ստեփան Նարոյանը:

Ղանդիլյանի խոսքով՝ Նարոյանը վաղուց մահացել է:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկումներ են գնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ լոգոն ընտրելիս տեղյակ չեն եղել, որ այն արտատպված է եղել 1991 թվականի թերթից:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս արձագանքել է քննարկմանը: Նա լուսանկար է տեղադրել 1991 թվականի թերթից և գրել, որ փնտրվում է բնօրինակի հեղինակը: «Այո»-ի այս տարբերանշանի համար վճարվել էր 3 միլիոն դրամ:

 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`