Economy Events

Մայիսին ապրիլի համեմատ 0.3% գնաճ է արձանագրվել
02/06/2014 14:57
Գնաճը հիմնականում պայմանավորված է եղել կոշկեղենի 0.4%, դեղամիջոցների 0.4%, կահույքի 0.5%, հագուստի և գործվածքի 0.6%, խոհանոցային սպասքի 0.8%, կենցաղային էլեկտրաապրանքների 1.1% գնաճով։

Ռուսաստանը 300 մլն դոլար կտրամադրի ատոմակայանի վերանորոգման համար
30/05/2014 18:09
Ռուսաստանը 300 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին՝ ատոմակայանի վերանորոգման համար:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին քննարկումներ չեն ծավալվում
14/05/2014 16:32
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին քննարկումներ չեն ծավալվում: Ազգային ժողովում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխւթյուններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

Ազարով. Մաքսային միությանը ԼՂՀ անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում. Ազատություն
14/05/2014 15:11
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո միության ընդհանուր սահմանը կանցնի Հայաստանի Հանրապետության ընդունված սահմաններով, իսկ Եվրասիական միությանը Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցը անգամ չի էլ քննարկվում:

15.000 տոննա շաքարավազի դեֆիցիտն արհեստական է եղել
13/05/2014 16:02
Պաշոտանական վիճակագրությամբ հունվար-մարտ ամիսներին ընդհանրապես շաքարավազ չի արտադրվել, փոխարենը ներկրավել է 30 807 տոննա շաքարի հումք։ Այսինքն՝ հումք ներկրվել է, բայց շաքար չի արտադրվել. Փաշինյան

Օլանդն առաջարկում է Հայաստանի համար գտնել ԵՄ-ին ասոցացվելու հարմար մոդել
12/05/2014 18:01
Մենք չենք ստիպում Հայաստանին, որպեսզի նա ընտրություն կատարի, որը հակասում է Հայաստանի շահերին, այդ մասին ես խոսել եմ Սերժ Սարգսյանի հետ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ. Օլանդ

Խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն
30/04/2014 22:59
2014 թվականի առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն 17 մլրդ 738 մլն 382 հազ. դրամով, երկրորդ տեղում է «Ալեքս Գրիգ»-ը 5 մլրդ 225 մլն 294 հազ, երրոդում՝ «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն 4 մլրդ 237 մլն 651 հազ. դրամով:

Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու պայմանագիրը ապրիլի 29-ին չի ստորագրի. Վ. Ավանեսյան
19/04/2014 13:19
Իսկ մայիսի վերջին, նախարարի խոսքով, նախատեսվում է ստորագրել երեք երկրների ﬕջև` Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Եվրասիական տնտեսական ﬕության վերաբերյալ պայմանագիրը:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի ՌԴ-ից ստացվող վարկով
27/03/2014 12:20
Ոլորտում իրականացվող մեր քաղաքականությունը հետևյալն է՝ շարունակում ենք ակտիվացնել աշխատանքները նոր էներգաբլոկի կառուցման հետ: Կառուցման դանդաղեցումը ոչ թե մեզ հետ էր կապված, այլ միջազգային տնտեսական ճգնաժամով, աշխարհաքաղաքական մի շարք գործընթացներով. Մովսիսյան

Համաշխարհային բանկը Հայաստանին կտա 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկ
25/03/2014 13:22
Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման II-րդ ծրագրի համար այսօր հաստատեց 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկը:

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության դանդաղեցումն ըստ վարչապետի՝ փորձի պակասի հետևանք է (Տեսանյութ)
26/02/2014 18:15
«Կարծես թե մեկ անձով են պայմանավորված մեր երկրի պրոբլեմները, և եթե լինի մեկ հմուտ կառավարիչ, այդ խնդիրները կլուծվեն»:

Աբխազական երկաթուղու բացումը քաղաքական խնդիր է, իսկ չբացվելը մեզ չի խանգարի. Ա. Ավետիսյան
26/02/2014 15:13
Եթե երկաթգիծը չբացվի երկարատև ժամանակով, այնուամենայնիվ, Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության վրա էական ազդեցություն չի ունենա, քանի որ այժմ էլ են ՀՀ-ից բեռնափոխադրումներ կատարվում, բայց ոչ աբխազական երկաթգծով:

«Ռոսնեֆտ»-ը Նաիրիտում 500մլն դոլարի ներդրո՞ւմ կանի
24/02/2014 18:27
Ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները. Վարչապետ

Համաշխարհային բանկի հետևանքները. ՀԲ-ն պնդում է, որ կենսաթոշակային «բարեփոխումները» անհրաժեշտ են
22/02/2014 14:35
Համաշխարհային բանկի «Շրջված բուրգ. Ժողովրդագրական խնդիրները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում ասվում է, որ Կենսաթոշակային բարեփոխումն անհրաժեշտ է ողջ Արեւելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին: Մասնավորապես նշվել է, որ իբր այս բարեփոխումների արդյունքում օգուտ են քաղում միայն երիտասարդները: